ԽՍՀՄ-ում սեքս չկա
«ԽՍՀՄ-ում սեքս չկա», թևավոր արտահայտություն, որի աղբյուր է հանդիսացել Լենինգրադ - Բոսթոն հեռուստակամրջի («Կանայք խոսում են կանանց հետ») խորհրդային մասնակիցներից մեկի արտահայտությունը, որը ձայնագրվել է հունիսի 28-ին և հեռարձակվել է 1986 թվականի հուլիսի 17-ին:
Արտահայտության առաջացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականին հեռուստահաղորդավարներ Վլադիմիր Պոզները և Ֆիլ Դոնահյուն կազմակերպեցին առաջին խորհրդա-ամերիկյան հեռուստակամուրջներից մեկը, որի ռեժիսորն էր Վլադիմիր Մուկուսեևը: Շփման ընթացքում հեռուստակամրջի ամերիկյան մասնակցուհին հարցրեց.[1]
![]() |
…Մեզ մոտ հեռուստագովազդում ամեն ինչ պտտվում է սեքսի շուրջ: Դուք ունե՞ք այդպիսի հեռուստագովազդ: | ![]() |
Խորհրդային մասնակցուհի Լյուդմիլա Նիկոլաևնա Իվանովնան (այն ժամանակ «Լենինգրադ» հյուրանոցի ադմինիստրատոր և «Խորհրդային կանանց կոմիտե» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ) պատասխանեց.
![]() |
Դե, մենք… (ծիծաղ) սեքս չունենք և կատեգորիկ դեմ ենք դրան:
Բնօրինակ տեքստ (ռուս.)
Ну, секса у нас… (смешок) секса у нас нет, и мы категорически против этого! |
![]() |
Դրանից հետո լսարանը ծիծաղեց, խորհրդային մասնակցուհիներից մեկը ճշտեց.
![]() |
Սեքս ունենք, գովազդ չունենք:
Բնօրինակ տեքստ (ռուս.)
Секс у нас есть, у нас нет рекламы! |
![]() |
Գործածության մեջ մտավ խեղաթյուրված և համատեքստից կտրված արտահայտության մի մասը. «ԽՍՀՄ-ում սեքս չկա»:
Արտահայտության օգտագործում մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
«ԽՍՀՄ-ում սեքս չկա» արտահայտությունը լայնորեն օգտագործվում է Ռուսաստանում խորհրդային մշակույթի կեղծ բարեպաշտությունն ու հակասեքսուալությունը ցույց տալու համար, սեքսի մասին հրապարակային հիշատակումների տաբու լինելը[2]: Մյուս կողմից, արտահայտության ակնհայտ աբսուրդ լինելը թույլ է տալիս օգտագործել այն այլ համատեքստերում՝ խորհրդային իրականության ժամանակակից նկարագրությունների ոչ օբյեկտիվ լինելն ու առասպելականացումը[3] ցույց տալու համար:
- Ալեքսանդր Շիրվինդտի հերոսը Էլդար Ռյազանովի «Մոռացված մեղեդի ֆլեյտայի համար» (1987) տրագիկոմեդիայում, ղեկավարության առջև արդարանալով ոչ ֆորմալ արվեստագետների ստեղծագործությունների համար, արտասանում է «Սեքս չկա...» արտահայտությունը:
- «Մեզ մոտ սեքս չկա՜» արտահայտությունը մի քանի անգամ հնչում է խորհրդա-լեհական «Դեժավյու» ֆիլմում (1988):
- Այս արտահայտությամբ է պսակվել 2004 թվականի ռուսական հեռուստատեսային «Միություն առանց սեքսի» մելոդրաման, որը պատմում է խորհրդային դարաշրջանի մասին:
Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինքը՝ Իվանովնան, 2004 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում[4] ներկայացրել է արտահայտության ծագման պատմությունը սխալ.
Այսպիսով, սկսվեց հեռուստակամուրջը, և մի ամերիկուհի ասում է. որ դուք աֆղանական պատերազմի պատճառով ընդհանրապես պետք է դադարեք սեքսով զբաղվել ձեր տղամարդկանց հետ, այդ դեպքում նրանք չեն կռվի: Եվ ամեն անգամ մատ է թափ տալիս: Ես էլ նրան պատասխանեցի, որ ԽՍՀՄ-ում սեքս չկա, բայց կա սեր: Դուք էլ Վիետնամի պատերազմի ժամանակ չդադարեցիք քնել ձեր տղամարդկանց հետ:
Եվ բոլորը հիշեցին միայն արտահայտության սկիզբը: Ես ճիշտ չե՞մ: Մեզ մոտ իրականում «սեքս» բառն ամոթալի էր: Մենք միշտ զբաղվել ենք ոչ թե սեքսով, այլ սիրով: Հենց դա էլ ես նկատի ունեի:
Բնօրինակ տեքստ (ռուս.)В общем, начался телемост, и одна американка говорит: да вы из-за войны в Афганистане вообще должны перестать заниматься сексом с вашими мужчинами — тогда они не пойдут воевать. И пальцем всё время тычет. Я ей и ответила: в СССР секса нет, а есть любовь. И вы во время войны во Вьетнаме тоже не переставали спать со своими мужчинами.
Но все запомнили только начало фразы. А что, я не права? У нас же действительно слово «секс» было почти неприличным. Мы всегда занимались не сексом, а любовью. Вот это я и имела в виду.
- Այն, որ Իվանովան ավարտել է արտահայտությունը «Մենք ունենք սեր» բառերով, հրապարակավ հաստատել է հեռուստակամրջի ռեժիսոր Վլադիմիր Մուկուսեևը[5].
... Լյուդիմիլան արտասանեց. «Սեքս չկա, և մենք կատեգորիկ դեմ ենք դրան», որից հետո երկու ստուդիաներում հնչեցին ծիծաղ և ծափահարություններ և խլացրին արտահայտության ավարտը. «Սեր կա»:
Երբ ես մոնտաժում էին հաղորդումը, Լյուդմիլա Իվանովնան զանգահարեց ուղիղ մոնտաժային բաժին և խնդրեց կտրել այդ արտահայտությունը: Նրա ձայնի մեջ շփոթմունք և անհանգստություն կար: Ես երկընտրանքի առջև էի կանգնել: Մի կողմից, ես հասկանում էի, որ հաղորդման հեռարձակումից հետո Լյուդմիլայի մոտ կսկսեն խնդիրներ հարազատների և ուղղակի կողմնակից մարդկանց հետ: Նա կարող է դառնալ անեկդոտների հերոսուհի: Մյուս կողմից, ... հաղորդումից հեռացնել այն, ինչ միավորեց երկու ստուդիաները՝ հումորը, ես անհնար համարեցի: Ես թողեցի այդ «պատմական» արտահայտությունը, չնայած արժանացա դրա հեղինակի զայրույթին:
Բնօրինակ տեքստ (ռուս.)…Людмила произнесла: «Секса у нас нет, и мы категорически против этого», — после чего грянули смех и аплодисменты в обеих студиях и заглушили окончание фразы: «У нас есть любовь».
Когда я монтировал программу, Людмила Иванова позвонила мне прямо в аппаратную и попросила вырезать эту фразу. Смущение и тревога звучали в её голосе. Я встал пред дилеммой. С одной стороны, я понимал, что у Людмилы после выхода передачи в эфир могут возникнуть проблемы с её родными и близкими и просто с посторонними людьми. Она может стать героиней анекдотов. С другой стороны, … убирать из передачи то, что точно объединило обе студии, — юмор, я посчитал невозможным. Я оставил эту «историческую» фразу, хотя и навлёк на себя гнев её автора.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Видеозапись фрагмента телемоста «Ленинград-Бостон» на YouTube
- ↑ «Ответы людей разных поколений о сексе в СССР и России»։ Արխիվացված օրիգինալից 2010-12-07-ին։ Վերցված է 2010-12-07
- ↑ «Был ли секс в СССР?»։ kprf.su։ Արխիվացված օրիգինալից 2008-04-11-ին։ Վերցված է 2016-08-14
- ↑ «Был ли секс в СССР?»։ Комсомольская правда։ 1 ноября 2004։ Արխիվացված օրիգինալից 2008-06-15-ին։ Վերցված է 2016-08-14
- ↑ «Поверх барьеров»։ Частный корреспондент։ 1 июня 2011։ Արխիվացված օրիգինալից 2013-08-24-ին։ Վերցված է 2016-08-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Душенко К. В. Словарь современных цитат. — М: Эксмо, 2006. — ISBN 5-699-17691-8
- Владимир Познер отмечает юбилей
- Владимир Познер: «Моё время стоит дорого» Archived 2008-05-17 at the Wayback Machine.
- Корчагин П. П., Скворцов С. В СССР секс был!!! Как мы строили телемосты. — Инфомедиа Паблишерз, 2007. — ISBN 9785910570058
- Подлинная история фразы «Секса в СССР нет!»
- Секса в СССР не было, но была любовь! - Как это было