Jump to content

Լևոն Ջավախյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Ջավախյան
Ծնվել էհունիսի 19, 1950(1950-06-19) (74 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱշխատավայրՀայաստանի կրթության և գիտության նախարարություն
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
 Levon Javakhyan Վիքիպահեստում

Լևոն Ջավախյան (հունիսի 19, 1950(1950-06-19), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։ Գրում է պատմվածքներ, վիպակներ, էսսեներ, 6 գրքերի հեղինակ է։

Նկարիչ-քանդակագործ Ռաֆայել Ջավախյանի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ալավերդի քաղաքում, ծնողները եղել են Շնող գյուղից։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Աշխատել է Ալավերդու թիվ 2 դպրոցում որպես պատմության ուսուցիչ, 1976֊ին տեղափոխվել է Երևան աշխատել Լենինյան շրջանի շրջսովետում, ապա՝ ՀԽՍՀ Լուսավորության նախարարությունում։ Խորհրդային Միության փլուզումից հետո գործազուրկ մնալով, սկսել է արծաթե զարդերի առևտուր անել Երևանի վերնիսաժում, որն արտացոլումն է ստացել իր մի շարք պատմվածքներում, մասնավորապես՝ «Վերնիսաժ» ժողովածուում[1]։ Գրական նորամուտը եղել է 1980 «Գարուն» ամսագրում «Շնող» ակնարկով։ Պատմվածքները լույս են տեղել «Գրական թերթ», «Հայկական ժամանակ», «Հրապարակ», «Ինքնագիր» պարբերականներում։ Ջավախյանի պատմվածքներից շատերում միահյուսվում են պատումն ու փորձագրությունը։

Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը գրում է.

Էսսեներում Ջավախյանի ընդդիմությունը տարերային ընդվզում է իշխանապետության հանդեպ և այս իմաստով երևույթների նրա գնահատությունը մեխանիկորեն հակադարձվում է ժխտմամբ։ Այստեղ որոշակի ընդգծում ունի նաև գրական մեթոդը՝ պոստմոդեռնիզմը, որը Ջավախյանի պարագայում, անխնայորեն հերքում է այն ամենը, ինչը ստեղծել է մոդեռնի ավանգարդը[2]։

2019 թվին արժանացել է Պողոսյան մրցանակին գրականության ոլորտում «Ծնկան ծերին» գրքի համար[3]։ 2017 թվականին արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։ 2015 թվականին Անդին ամսագրի կողմից արժանացել է լավագույն արձակ անվանակարգով մրցանակի 2013, 2014 թվականներին տպագրված պատմվածքների համար։ 2010 թվականին «Քիրվա»[4] պատմվածքի համար ստացել է խաղաղություն և հանդուրժողականության տարածելու համար մրցանակ Ադրբեջանի «հանդուրժողական կենտրոն»֊ի կողմից։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվին ամուսնացել է Կարինե Բադալյանի հետ, նա ծնվել է 1949 թվին Երևանում, մանկավարժ է։ Ունեն երկու զավակ՝ որդին՝ Վահագն Ջավախյանը ծնվել է 1979 թվին, թեթև աթլիտիկայի Հայաստանի բազմակի չեմպիոն է, 100 մետր վազքում Բալկանյան երկրներիի բրոնզե մեդալակիր, ամուսնացած է ունի երկու զավակ։ Դուստրը Աննա Ջավախյանը ծնվել է 1981 թվին, մանկավաժ է, Երևանի ավագանու անդամ է, ամուսնացած է, ունի երկու զավակ։

Հրատարակված գրքերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամենաանկեղծ մարդը, 1990, Երևան
  • Ղարաբաղից մինչև պեչենու բաղերը, 1999, Երևան
  • Հիսունհինգ, 2005, Երևան
  • Արծաթագիր, 2010, Երևան
  • Վերնիսաժ, 2015, Երևան
  • Ծնկան ծերին, 2018, Երևան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լևոն Ջավախյան. «Ժամանակակից գրողների գործերը զզվելիորեն կեղծ էին»
  2. Գրական թերթ, 2016, 12 փետրվար
  3. «Լյովա Ջավախյան - Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. «Լևոն Ջավախյան. «Քիրվա» | Անի կենտրոն». Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]