Jump to content

Լևոն Խաչատրյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Խաչատրյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Խաչատրյան
Ծնվել էմայիսի 2, 1939(1939-05-02) (85 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունճարտարապետ

Լևոն Կամսարի Խաչատրյան (մայիսի 2, 1939(1939-05-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1980-1990 թվականներին՝ տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, 1993-2000 թվականներին՝ տնօրեն։ 2000 թվականից ճարտարապետական գործունեությունը շարունակել է Ուկրաինայում և մասնակցել բազմաթիվ նախագծերի նաև Արաբական Միացյալ Էմիրություններում։ 2009 թվականին վերադարձել է Երևան և շարունակել աշխատանքը «Հայնախագիծ» ԲԲԸ-ում որպես տնօրենի խորհրդական՝ իր նշանակալի մասնակցությունն ունենալով քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքներին։ Մահացել է 2023 թվականի մարտի 23-ին, Երևանում[1]։

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատրյանի համահեղինակությամբ Երևանում իրականացվել են բնակելի տներ, Վանաձորում՝ Շահումյանի անվան և Երևանյան հրապարակների կառուցապատումը (1960-1980-ական թվականներ), պատկերասրահ (1970), Ջերմուկում՝ Կույրերի միավորման առողջարանը (1970), Ստեփանավանում (1977) և Սևանի ափին (1985)՝ զբոսաշրջիկների հանգրվաններ, Ծաղկաձորում՝ ԽՍՀՄ սպորտկոմիտեի գլխավոր օլիմպիական մարզահանգրվանի համալիրը (1961-1965 և վերականգնում-վերակառուցումը՝ 1983-1988 թվականներ, երկուսն էլ՝ հեղինակային խմբերի հետ), Սլավուտիչում՝ քաղաքաշինական համալիր (Ուկրաինա, 1986)[2]։

1997 թվականին արժանացել է Ուկրաինայի պետական մրցանակի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Zarkfoundation - Լևոն Խաչատրյան».
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.