Լևոն Ջավախյան
Լևոն Ջավախյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 19, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Աշխատավայր | Հայաստանի կրթության և գիտության նախարարություն |
Պարգևներ | |
![]() |
Լևոն Ջավախյան (հունիսի 19, 1950, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։ Գրում է պատմվածքներ, վիպակներ, էսսեներ, 6 գրքերի հեղինակ է։
Նկարիչ-քանդակագործ Ռաֆայել Ջավախյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ալավերդի քաղաքում, ծնողները եղել են Շնող գյուղից։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Աշխատել է Ալավերդու թիվ 2 դպրոցում որպես պատմության ուսուցիչ, 1976֊ին տեղափոխվել է Երևան աշխատել Լենինյան շրջանի շրջսովետում, ապա՝ ՀԽՍՀ Լուսավորության նախարարությունում։ Խորհրդային Միության փլուզումից հետո գործազուրկ մնալով, սկսել է արծաթե զարդերի առևտուր անել Երևանի վերնիսաժում, որն արտացոլումն է ստացել իր մի շարք պատմվածքներում, մասնավորապես՝ «Վերնիսաժ» ժողովածուում[1]։ Գրական նորամուտը եղել է 1980 «Գարուն» ամսագրում «Շնող» ակնարկով։ Պատմվածքները լույս են տեղել «Գրական թերթ», «Հայկական ժամանակ», «Հրապարակ», «Ինքնագիր» պարբերականներում։ Ջավախյանի պատմվածքներից շատերում միահյուսվում են պատումն ու փորձագրությունը։
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը գրում է.
![]() |
Էսսեներում Ջավախյանի ընդդիմությունը տարերային ընդվզում է իշխանապետության հանդեպ և այս իմաստով երևույթների նրա գնահատությունը մեխանիկորեն հակադարձվում է ժխտմամբ։ Այստեղ որոշակի ընդգծում ունի նաև գրական մեթոդը՝ պոստմոդեռնիզմը, որը Ջավախյանի պարագայում, անխնայորեն հերքում է այն ամենը, ինչը ստեղծել է մոդեռնի ավանգարդը[2]։ | ![]() |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվին արժանացել է Պողոսյան մրցանակին գրականության ոլորտում «Ծնկան ծերին» գրքի համար[3]։ 2017 թվականին արժանացել է Մովսես Խորենացու մեդալի։ 2015 թվականին Անդին ամսագրի կողմից արժանացել է լավագույն արձակ անվանակարգով մրցանակի 2013, 2014 թվականներին տպագրված պատմվածքների համար։ 2010 թվականին «Քիրվա»[4] պատմվածքի համար ստացել է խաղաղություն և հանդուրժողականության տարածելու համար մրցանակ Ադրբեջանի «հանդուրժողական կենտրոն»֊ի կողմից։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվին ամուսնացել է Կարինե Բադալյանի հետ, նա ծնվել է 1949 թվին Երևանում, մանկավարժ է։ Ունեն երկու զավակ՝ որդին՝ Վահագն Ջավախյանը ծնվել է 1979 թվին, թեթև աթլիտիկայի Հայաստանի բազմակի չեմպիոն է, 100 մետր վազքում Բալկանյան երկրներիի բրոնզե մեդալակիր, ամուսնացած է ունի երկու զավակ։ Դուստրը Աննա Ջավախյանը ծնվել է 1981 թվին, մանկավաժ է, Երևանի ավագանու անդամ է, ամուսնացած է, ունի երկու զավակ։
Հրատարակված գրքերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամենաանկեղծ մարդը, 1990, Երևան
- Ղարաբաղից մինչև պեչենու բաղերը, 1999, Երևան
- Հիսունհինգ, 2005, Երևան
- Արծաթագիր, 2010, Երևան
- Վերնիսաժ, 2015, Երևան
- Ծնկան ծերին, 2018, Երևան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լևոն Ջավախյան. «Ժամանակակից գրողների գործերը զզվելիորեն կեղծ էին»
- ↑ Գրական թերթ, 2016, 12 փետրվար
- ↑ «Լյովա Ջավախյան - Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Լևոն Ջավախյան. «Քիրվա» | Անի կենտրոն». Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Սարինյան «Աշխարհը վերնիսաժի հայացքով կամ Լևոն Ջավախյանի Ավետարանը», Գրական թերթ, 2016, 12 փետրվար
- Լևոն Ջավախյան 65. Եկավ քաղաք՝ մարդ դառնալու, դարձավ քաղաքացի Արխիվացված 2020-08-09 Wayback Machine
- Լևոն Ջավախյան. «Ուրիշի երկրում չեն ապրում, տնփեսա են լինում»
- Լևոն Ջավախյան | Այստեղ կյանքն է ապրում
- Լևոնի վերադարձը /Լևոն Ջավախյան