Jump to content

Լցակայան (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լցակայան
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Հոփեր[1][2]
տարի1940[2][1]
բարձրություն0,67 մետր[1]
լայնություն1 մետր[1]
ստեղծման երկիր ԱՄՆ
ուղղությունսոցիալական ռեալիզմ[2], Regionalism?[2] և ամերիկյան ռեալիզմ[3]
ժանրկենցաղային ժանր[4]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[5][1]
հավաքածուՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[1]
հիմնական թեմաԼցակայան
Ծանոթագրություններ
 Gas (Hopper) Վիքիպահեստում

«Լցակայան» (անգլ.՝ Gas), ամերիկացի նկարիչ, ամերիկյան կենցաղային գեղանկարչության կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Հոփերի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1940 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 66,7 × 102,2 սմ։ Այսօր «Լցակայան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ժամանակակից արվեստի թանգարանում (Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ընդհանուր ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Հոփերի արվեստում ճանապարհների ու ճանապարհորդությունների թեման հանդիսացել է մշտական ներշնչանքի աղբյուր։ Ընդ որում, ամերիկյան ճանապարհորդությունը, առաջին հերթին, իրենից ենթադրում է ավտոմոբիլային ճանապարհորդություն։

Ավտոմոբիլային ճանապարհորդությունում չկա ճակատագրապաշտությունը, որն առկա է գնացքի պարագայում (երբ ուղևորը նստում է մի կայարանում և իջնում մեկ այլ կայարանում ու հնարավորություն չունի ընտրել իր նախընտրած ճանապարհը)։

«Լցակայան» ստեղծագործությունում հեղինակը՝ Էդվարդ Հոփերը պատկերել է սովորական ամերիկյան լցակայան։ Լցակայանը դատարկ է, չկան լիցքավորվող ավտոմեքենաներ։ Նկարում պատկերված ճանապարհին ոչ ոք չկա։ Այս ամենից դատելով, ենթադրվում է, որ ոչ մի մեքենա այստեղով չի անցել։ Նույնիսկ լցակայանի աշխատակցի հանդերձանքը մեխանիկի սովորական կոմբինեզոն չէ, այլ սպիտակ, երկար թևքերով վերնաշապիկ, փողկապ և ժիլետ։ Լուսավորված լցակայանի շենքի փոքրիկ ծայրաձողը ավելի շուտ հիշեցնում է եկեղեցու, քան ավտոլցակայանի, իսկ հերթապահ աշխատակիցը՝ քահանայի, որը կարծես ծիսակարգ է անցկացնում։

Փաստացի Էդվարդ Հոփերի ոչ մի ստեղծագործությունում ավտոմեքենա պատկերված չէ։ Միայն այն նկարված է մեկ ստեղծագործության մեջ, որը, կրկին, կանգնած է ու ոչ մի տեղ չի շարժվում։ Այդտեղ մեքենան ավելի շուտ էտյուդի համար արվեստանոց է հիշեցնում, քան փոխադրամիջոց։

«Լցակայան» ստեղծագործությունը հեղինակի սիրված ֆորմատով է նկարված՝ հորիզոնական։ Կտավի սյուժեն պարունակում է զպվածություն, դետալների ճշմարտացիություն, լակոնիկություն[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Матусовская Е. М. Эдвард Хоппер. — М., 1977.
  • Мартыненко Н. В. Живопись США XX века. Киев, Наукова думка, 1989.
  • Реннер, Рольф Гюнтер. Эдвард Хоппер. 1882—1967. Трансформация реальности. — Москва: Taschen / «Арт-родник», 2009.
  • Wells, Walter. Silent Theater: The Art of Edward Hopper (London/New York: Phaidon, 2007).
  • Levin, Gail. Edward Hopper: An Intimate Biography (New York: Knopf, 1995)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]