Լուսինե Գևորգյան (երգչուհի)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսինե Գևորգյան (այլ կիրառումներ)
Լուսինե Գևորգյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | 21 փետրվարի, 1983 Կապան, Հայկական ԽՍՀ |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք, ալտերնատիվ մետալ, Նու մետալ և փանկ-ռոք |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր |
Գործիքներ | լարային |
Լեյբլ | Red Decade Records, М2БА, Soyuz Music, A-One Records, Moroz Records |
Անդամակցություն | Tracktor Bowling և Louna? |
Ամուսին | Վիտալի Դեմիդենկո |
Lousine Gevorkian Վիքիպահեստում |
Լուսինե Գևորգյան (առավել հայտնի է որպես Լու, ծնվել է՝ 21 փետրվարի, 1983, Կապան, Հայկական ԽՍՀ), երգչուհի, երգերի հեղինակ, «Tracktor Bowling» (2004 թվականից) և «Louna» (2008 թվականից) ռոք խմբերի մենակատար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսինե Գևորգյանը ծնվել է 1983 թվականին Կապան քաղաքում։ Հետագայում ծնողների հետ տեղափոխվել է Սերպուխով։ Մանկության տարիներին սովորել է երաժշտական դպրոցում (դաշնամուրի բաժին)։ 2001 թվականին ավարտել է Մոսկվայի պետական մեքենաշինական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը, 2006 թվականին՝ Մոսկվայի մշակույթի ու արվեստների պետական համալսարանի մենեջմենթի ու սոցիալ-տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետը։
Լուսինե Գևորգյանն երաժշտական կարիերան սկսել է 2003 թվականին, երբ դարձել է «Сфера Влияния» ռոք-խմբի անդամ[1]։ 2004 թվականին նա տեղափոխվել է «Tracktor Bowling» խումբ (փոխարինել է խմբից հեռացած մենակատարին՝ Միլային)[1]։ Այս խմբի հետ էլ Լուսինեն ճանաչում է ձեռք բերել։
2008 թվականին բասիստ Վիտի հետ ձևավորում է «Louna» երաժշտական նախագիծը[2]։ Հետագայում շարունակել է զուգահեռաբար ելույթ ունենալ երկու խմբերում, ինչպես նաև հանդիսանում է երգերի տեքստերի ու երաժշտության համահեղինակ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Գևորգյանը սկսել է հանդիպել Tracktor Bowling խմբի բասիստ Վիտալի Դեմիդենկոյի հետ։ 2013 թվականին նրանք ամուսնացել են։ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին ծնվել է նրանց որդին՝ Մաքսիմը։
Գևորգյանն ունեցել է կրտսեր եղբայր, որը մահացել է քաղցկեղից 19 տարեկանում։ «Время» և «Я помню...» երգերը, որոնք ներառվել են Tracktor Bowling խմբի «Tracktor Bowling» (2010) ալբոմում, նա գրել է եղբոր մահից հետո և նվիրել նրա հիշատակին[3]։
2016 թվականին Գևորգյանը ստացել է Իսրայելի քաղաքացիություն։ 2022 թվականից ամուսնու և որդու հետ բնակություն է հաստատել Իսրայելում[4]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ, սինգլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Խումբ | Ալբոմ | Թողարկման ձևը / Նշումներ |
---|---|---|---|
2005 | Tracktor Bowling | It’s Time To… | սինգլ |
2005 | Tracktor Bowling | Черта | ստուդիական ալբոմ |
2006 | Tracktor Bowling | Шаги По Стеклу | ալբոմ |
2007 | Tracktor Bowling | Vol.1 (Live) | համերգային ալբոմ |
2007 | Tracktor Bowling | Полгода До Весны… | ակուստիկ ալբոմ |
2008 | Tracktor Bowling | Время | սինգլ |
2008 | Tracktor Bowling | Поколение Рок | սինգլ |
2009 | Tracktor Bowling | Ни шагу назад | սինգլ |
2009 | Louna | Чёрный | սինգլ |
2009 | Louna | Белый | սինգլ |
2010 | Louna | Солнце | սինգլ |
2010 | Tracktor Bowling | Tracktor Bowling | ալբոմ |
2010 | Louna | Сделай громче! | ալբոմ |
2011 | Louna | Кому веришь ты? (feat. Ռուսլան Բուլատով) | սինգլ |
2012 | Louna | Время X | ալբոմ |
2012 | Louna | Mama | սինգլ |
2013 | Louna | Проснись и пой! | համերգային ալբոմ |
2013 | Louna | Business | սինգլ |
2013 | Louna | Behind a Mask | անգլիալեզու ալբոմ |
2013 | Louna | Мы — это Louna | ալբոմ |
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Խումբ | Անվանում |
---|---|---|
2005 | Tracktor Bowling | Черта |
2006 | Tracktor Bowling | Шаги по стеклу |
2006 | Tracktor Bowling | Два шага до… и год после |
2007 | Tracktor Bowling | Твоя |
2008 | Tracktor Bowling | Outside |
2008 | Tracktor Bowling | Время |
2009 | Louna | Армагеддон |
2010 | Tracktor Bowling | Мы |
2010 | Tracktor Bowling | Шрамы |
2010 | Louna | Зачем? |
2010 | Louna | Сделай громче! |
2011 | Tracktor Bowling | Ничья |
2011 | Louna | Карма мира |
2011 | Louna | Мой рок-н-ролл (3D-ֆորմատ) |
2012 | Louna | Мама |
2012 | Louna | Mama |
2012 | Louna | Люди смотрят вверх |
2013 | Louna | Business |
2013 | Louna | Up There |
2013 | Louna | Ночь, дорога и рок |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Сфера Влияния — песни, клипы, фото». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Louna — — Газета «Центр Города» — г. Наро-Фоминск Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ↑ FAQ for LOU!Часто задаваемые вопросы - и ответы на них
- ↑ «Россияне должны были раньше понять, что надо бороться» — Лусинэ Геворкян (LOUNA) ՅուԹյուբում. «Источник». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսինե Գևորգյան (երգչուհի)» հոդվածին։ |
|