Լուսինե Գևորգյան (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լուսինե Գևորգյան (այլ կիրառումներ)
Լուսինե Գևորգյան
Lousine Gevorkian.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է 21 փետրվարի, 1983
Կապան, Հայկական ԽՍՀ
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Ժանրեր ալտերնատիվ ռոք
Մասնագիտություն երգչուհի, կոմպոզիտոր
Գործիքներ լարային
Լեյբլ Red Decade Records, М2БА, Soyuz Music, A-One Records, Moroz Records

Լուսինե Գևորգյան (առավել հայտնի է որպես Լու, ծնվել է՝21 փետրվարի, 1983, Կապան, Հայկական ԽՍՀ), երգչուհի, երգերի հեղինակ, «Tracktor Bowling» (2004 թվականից) և «Louna» (2008 թվականից) ռոք խմբերի մենակատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսինե Գևորգյանը ծնվել է 1983 թվականին Կապան քաղաքում։ Հետագայում ծնողների հետ տեղափոխվել է Սերպուխով։ Մանկության տարիներին սովորել է երաժշտական դպրոցում (դաշնամուրի բաժին)։ 2001 թվականին ավարտել է Մոսկվայի պետական մեքենաշինական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը, 2006 թվականին՝ Մոսկվայի՝ մշակույթի ու արվեստների պետական համալսարանի մենեջմենթի ու սոցիալ-տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետը։

Լուսինեի երաժշտական կարիերան սկսել է 2003 թվականին, երբ նա դարձավ «Сфера Влияния» ռոք-խմբի անդամ։ 2004 թվականին նա տեղափոխվեց «Tracktor Bowling» խումբ (փոխարինել է խմբից հեռացած մենակատարին՝ Միլային)։ Այս խմբի հետ էլ Լուսինեն ճանաչում ձեռք բերեց։

2008 թվականին բասիստՎիտի հետ ձևավորում է «Louna» երաժշտական նախագիծը։ Հետագայում զուգահեռաբար նա ելույթ է ունենում երկու խմբերում, ինչպես նաև հանդիսանում է երգերի տեքստերի ու երաժշտության համահեղինակ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ, սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Խումբ Ալբոմ Թողարկման ձևը / Նշումներ
2005 Tracktor Bowling It’s Time To… սինգլ
2005 Tracktor Bowling Черта ստուդիական ալբոմ
2006 Tracktor Bowling Шаги По Стеклу ալբոմ
2007 Tracktor Bowling Vol.1 (Live) համերգային ալբոմ
2007 Tracktor Bowling Полгода До Весны… ակուստիկ ալբոմ
2008 Tracktor Bowling Время սինգլ
2008 Tracktor Bowling Поколение Рок սինգլ
2009 Tracktor Bowling Ни шагу назад սինգլ
2009 Louna Чёрный սինգլ
2009 Louna Белый սինգլ
2010 Louna Солнце սինգլ
2010 Tracktor Bowling Tracktor Bowling ալբոմ
2010 Louna Сделай громче! ալբոմ
2011 Louna Кому веришь ты? (feat. Ռուսլան Բուլատով) սինգլ
2012 Louna Время X ալբոմ
2012 Louna Mama սինգլ
2013 Louna Проснись и пой! համերգային ալբոմ
2013 Louna Business սինգլ
2013 Louna Behind a Mask անգլիալեզու ալբոմ
2013 Louna Мы — это Louna ալբոմ

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Խումբ Անվանում
2005 Tracktor Bowling Черта
2006 Tracktor Bowling Шаги по стеклу
2006 Tracktor Bowling Два шага до… и год после
2007 Tracktor Bowling Твоя
2008 Tracktor Bowling Outside
2008 Tracktor Bowling Время
2009 Louna Армагеддон
2010 Tracktor Bowling Мы
2010 Tracktor Bowling Шрамы
2010 Louna Зачем?
2010 Louna Сделай громче!
2011 Tracktor Bowling Ничья
2011 Louna Карма мира
2011 Louna Мой рок-н-ролл (3D-ֆորմատ)
2012 Louna Мама
2012 Louna Mama
2012 Louna Люди смотрят вверх
2013 Louna Business
2013 Louna Up There
2013 Louna Ночь, дорога и рок

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]