Jump to content

Լուսանկարչական լուսազգայուն նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսանկարչական լուսազգայուն նյութեր, լուսազգայուն շերտեր այս կամ այն աստառի վրա, որոնք լույսի, էլեկտրամագնիսական և ռենտգենյան ճառագայթների ազդեցությամբ ընդունակ են առաջացնելու լուսանկարչական պատկերներ։ Կիրառվում են լուսատեխնիկական արտադրությունում, կինոնկարահանման և լուսանկարչության մեջ, ինչպես նաև տարբեր գրանցող սարքերում։ Լուսազգայուն շերտերը լույսի ազդեցությամբ փոփոխվող նյութերի նուրբ դիսպերս կախույթներ են (երբեմն էլ լուծույթներ) պաշտպանական կոլոիդում, սովորաբար, ժելատինում, հազվադեպ սպիտանյութում (ալբումինում), նիտրոթաղանթանյութում կամ մի քանի սինթետիկ խեժերում։ Գործածական Լուսանկարչական լուսազգայուն նյութերի ժելատինային էմուլսիոն շերտի հաստությունը 10—35 մկմ է։ Որպես լուսազգայուն միացություններ կիրառվում են արծաթի հալոգենիդները (հիմնականում՝ բրոմիդը


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 688