Լուսատեխնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լուսատեխնիկա, գիտության և տեխնիկայի բնագավառ, որը հետազոտում և մշակում է օպտիկակական ճառագայթման (լույսի) գրգռման, տարածական վերաբաշխման, բնութագրերի չափման և Լույսային էներգիան այլ էներգիաների փոխակերպման սկզբունքներն ու եղանակները։ Լուսատեխնիկա ներառում է նաև լույսի աղբյուրների, լուսավորման, ճառագայթման և լուսազդանշանման սարքերի, Լուսատեխնիկաի համակարգերի կառավարման կոնստրուկտորական և տեխնոլոգիական մշակման հարցերը։ Բացի այդ, Լուսատեխնիկա առնչվում է նաև նյութերի և կենդանի օրգանիզմների վրա լույսի ազդեցության հետազոտմանը։ Լուսատեխնիկաի կազմավորումը կապված է ալիքային և երկրաչափական օպտիկայի, ֆիզիոլոգիայի, էլեկտրականության և մագնիսականության մասին ուսմունքի հետ։ Լուսատեխնիկաի ձևավորման և զարգացման համար մեծ նշանակություն են ունեցել Ի. Նյուտոնի, Ի. Լամբերտի, Տ. Տունգի, Հ. Հելմհոլցի և առանձնապես Պ. Բուգերի աշխատանքները։ Կարևոր Փուլ է եղել էլեկտրական Լուսատեխնիկաի ստեղծումը։ Լուսատեխնիկաի հետագա առաջնթացը կապված է լյումինեսցենտային, բարձր ճնշման գազապարպման և շիկացման հալոգենային լամպերի մշակման հետ (տես Լույսի գազապարպման աղբյուրներ)։ Լուսատեխնիկաի վերաբերյալ աշխատանքներն իրենց հերթին նպաստել են էլեկտրոնիկայի զարգացմանն ու քվանտային էլեկտրոնիկայի կազմավորմանը։ Լուսատեխնիկայում, ըստ լույսի օգտագործման բնագավառի, տարբերում են լուսավորման, ճառագայթման և լուսազդանշանման տեղակայանքներ։ Լուսավորման տեղակայանքները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ լուսավորման՝ տեսողական ընկալման ապահովման համար։ ճառագայթման տեղակայանքներն օգտագործվում են մարդկանց, կենդանիները, բույսերը ինչպես նաև տարբեր արտադրական պրոցեսները զանազան ոչ տեսողական ազդեցությունների ենթարկելու համար։ Կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն (ՈԻՄ) և ինֆրակարմիր (ԻԿ) լույսով ճառագայթահարելը բարելավում է (կամ ապահովում) նրանց կենսական մորֆոֆունկցիոնալ պրոցեսները՝ նյութափոխանակությունը, արյունաստեղծումը, սիրտ-անոթային գործունեության կարգավորումը, ֆոտոսինթեզը (բույսերի), ինչպես նաև բարձրացնում դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ։ (ՈԻՄ) ճառագայթներն օգտագործվում են ջրի և պարենամթերքի վարակազերծման համար։ ճառագայթման տեղակայանքների կիրառումը գյուղատնտեսության արտադրության մեջ էական տնտեսական օգուտ է բերում, անասուններին ու թռչուններին ՈԻՄ ճառագայթահարելը նրանց մթերատվությունը մեծացնում է 7—15%-ով։ Լուսազդանշանման տեղակայանքները ծառայում են կոդավորված ինֆորմացիան լույսի միջոցով հաղորդելու համար (տես Լուսազդանիշ, Սեմաֆոր, Փարոս)։ Լուսատեխնիկաի կարևոր բնագավառներից են լույսի բնութագրերի չափումը (տես Լուսաչափություն, Գունաչափություն), կինեմատոգրաֆիական Լուսատեխնիկա և շինարարական Լուսատեխնիկա։ Կինեմատոգրաֆիական Լուսատեխնիկա զբաղվում է կինոարտադրության բոլոր փուլերում լույսի օգտագործման, ինչպես նաև համապատասխան լուսային չափումների հարցերով, բաժանվում է կինոնկարահանման, ժապավենների պատճենահանման և կինոպրոյեկտման Լուսատեխնիկաի։ Շինարարական Լուսատեխնիկա ուսումնասիրում է շենքերում Արեգակի և լույսի արհեստական աղբյուրների էներգիայի տարածման և բաշխման օրինաչափությունները, շինանյութերի և կառուցվածքների օպտիկական հատկությունները, լույսի ազդեցությունը ինտերիերների լուսային ընկալման վրա, հասարակական շենքերի, հրապարակների, քաղաքային համալիրների ճարտարապետությանյան մեջ լույսի գեղագիտական ֆունկցիաները են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 693 CC-BY-SA-icon-80x15.png