Լուպերկալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուպերկալ
Տեսակքարանձավ և հնագիտական հուշարձան
Երկիր Իտալիա
ՎարչատարածքՀռոմ
Հայտնաբերումհունվար 2007
Քարտեզ
Քարտեզ

Լուպերկալը, (լատիներեն lupa "էգ գայլ") Հռոմում Պալատին բլուրի հարավարևմտյան ստորոտին գտնվող մի քարանձավ էր, տեղակայված որևէ տեղ Մագնա Մատեր տաճարի և Սանտ Անաստազիայի միջև[1] ։ Հռոմի ստեղծման լեգենդի մեջ, Հռոմուլոս և Հռեմոս եղբայրները հայտնաբերվել են այնտեղ էգ գայլի կողմից, ով կերակրել է եզբայրներին մինչև նրանց փրկել է Ֆաստուլուս անունով հովիվը։ Լուպերջիները, Ֆավնուսի քահանաները, տոնում էին Լուպերկալիաների որոշակի արարողություններ քարանձավում, քաղաքի սկզբնական օրերից մինչև առնվազն մ.թ. 494 թվականը։

Ժամանակակից բացահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունվարին իտալացի հնագետ՝ Իռեն Յակոպին, հայտարարեց, որ նա հավանաբար գտել է լեգենդար քարանձավը կայսր Օկտավիանոս Օգոստոսի տան՝ Դոմուս Լիվիայի մնացորդների տակ։ Հնագետները, քայքայվող պալատի վերականգնման վրա աշխատելու ընթացքում, բախվեցին 15 մետր խորությամբ խոռոչի[2][3]։

2007 թվականի նոյեմբերի 20-ին առաջին նկարների շարքը արձակվեց՝ ցույց տալով քարանձավի պահոցը, որը պատված էր գույնզգույն խճանկարնեթով, պեմզա քարեր և ծովախեցգետիններ։ Առաստաղի կենտրոնում պատկերված է մի սպիտակ արծվի պատկեր՝ Հռոմեական կայսերության խորհրդանիշը։ Հնագետները դեռ փնտրում են քարանձավ տանող մուտքը[4]։

Կապիտոլիական գայլ

Քարանձավի գտնվելու վայրը Օգոստոսի նստավայրի տակ համարվում է նշանակալից, քանի որ Օկտավիանը, Օգոստոս դառնալուց առաջ, նպատակ ուներ վերցնելու Հռոմուլոս անունը, մատնանշելու՝ նորից Հռոմեկան կայսրություն հիմնելու իր մտադրությունը[5][6] :

Հակադրվող կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրիանո Լա Ռեգինան (նախկինում Հռոմի հնագիտական ղեկավարը 1976-2004 թվականներին, Հռոմի Սապիենզա համալսարանի Էտրուսկոլոգիայի պրոֆեսոր), պրոֆեսոր Ֆաուստո Զևին (հռոմեական հնագիտության պպրոֆեսոր Հռոմի Սապիենզա համալսարանում), և պրոֆեսոր Հեններ վոն Հեսբերգը (Գերմանական Հնագիտակական ինստիտուտի ղեկավարը, Հռոմ) ժխտում էին քարանձավի նույնացումը Լուպերկալի հետ հիմնվելով տեղագրական և ոճային հիմքերի վրա[7][8][9]։ Նրանք եզրակացրեցին, որ քարանձավը իրականում նինֆեում է(հուշարձան նվիրված նիմփաներին) կամ ստորերկրյա թրիքլինիում (պաշտոնական ճաշարան հռոմեական շինությունում) Ներոնի ժամանակներից։ Ներկայիս գիտական համաձայնությունը այն է, որ քարանձավը Լուպերկալը չէ, քանի որ այն տեղակայված է եղել ավելի ցածր հարավարևմուտքում, ավելի մոտ Սանտ Անաստազիային[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vuković, Krešimir. «The Topography of the Lupercalia». The Papers of the British School at Rome. 86: 1–9. doi:10.1017/S0068246217000381.
  2. Valsecchi, Maria Cristina (26 January 2007). "Sacred Cave of Rome's Founders Discovered, Archaeologists Say". National Geographic News. National Geographic. Retrieved 20 November 2007.
  3. "Descubren la cueva donde Rómulo y Remo fueron amamantados por la loba" Archived 16 March 2009 at the Wayback Machine.
  4. Jaggard, Victoria (20 November 2007). "Photo in the News: Grotto of Rome's Founders Revealed". National Geographic News. National Geographic. Retrieved 21 November 2007.
  5. The New York Times, 22 October 2007.
  6. Suetonius, Vita Divi Augusti, I.7
  7. Aloisi, Silvia. "Expert doubts Lupercale 'find'" Արխիվացված 2007-11-24 Wayback Machine, The Australian, 24 November 2007.
  8. "È uno splendido ninfeo, ma il Lupercale non era lì" Արխիվացված 2021-01-26 Wayback Machine, la Repubblica, 23 November 2007.
  9. Schulz, Matthia. "Is Italy's Spectacular Find Authentic?" Spiegel Online, 29 November 2007.
  10. Coarelli, Filippo (2012). Palatium. Rome: Quasar. էջեր 132–9.
  11. Vuković, Krešimir (2017 թ․ նոյեմբերի 10). «The Topography of the Lupercalia». Papers of the British School at Rome. 86: 37–60. doi:10.1017/S0068246217000381.