Jump to content

Լուիս Աբել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Աբել
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝coxswain
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 21, 1884(1884-07-21)[1]
Ծննդավայր՝Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝հոկտեմբերի 25, 1962(1962-10-25)[1] (78 տարեկան)
Մահվան վայր՝Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ

Լուիս Գրենվիլ Աբել (անգլ.՝ Louis Grenville Abell. հուլիսի 21, 1884(1884-07-21)[1], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ - հոկտեմբերի 25, 1962(1962-10-25)[1], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի թիավարող մարզիկ, ով մասնակցել է 1900 թվականի և 1904 թվականի ամառային օլիմպիական խաղերին։

1900 թվականին նա եղել է ամերիկյան Vesper Boat Club-ի ութնյակների թիմի ղեկորդը, որի վարած մակույկի անձնակազմը նախ հաղթանակ է տարել ԱՄՆ-ի առաջնությունում, ապա ոսկե մեդալ է նվաճել տղամարդկանց ութնյակների մրցումներում, որոնք անց են կացվել Փարիզում՝ Սեն գետում։ Երկրորդ տեղը գրավել է բելգիական Royal Club Nautique de Gand ակումբի թիմը, երրորդը՝ հոլանդական «Միներվա Ամստերդամ» թիմը։ Չորս տարի անց Լուիս Աբելը, դարձյալ նույն մրցաձևում և նույն դերում, նվաճել է իր օլիմպիական երկրորդ ոսկե մեդալը։ Ընդ որում՝ օլիմպիական մրցումներն այս անգամ ամց են կացվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Սենթ Լուիս քաղաքւմ։

Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո Լուիս Աբելը շուրջ 40 տարի պաշտոնավարել է Նյու Ջերսի նահանգի իր հայրենի Էլիզաբեթ քաղաքի առողջապահական խորհրդում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lou Abell
  2. «Lou Abell». Olympedia. OLYMadMen. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]