Լորաճուռակ
Լորաճուռակ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Accipiter nisus (Linnaeus, 1758) |
||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
Տարածքներ, որտեղ բնակվում են ողջ տարին Ձմեռելու վայրեր Բնադրման տարածք | ||||||||||
|
Լորաճուռակ (լատին․՝ Accipiter nisus), ճուռակների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 28-38 սմ է, թևերի բացվածքը՝ 55-70 սմ։ Թաքնված գիշատիչ թռչուն է։ Հոնքերը թույլ սպիտակ են, թևերը՝ կարճ, կլորավուն, պոչը՝ երկար։ Հասուն արուն զգալի փոքր է էգից, վերևից մուգ մոխրագույն է, գագաթը՝ մուգ, այտերը՝ շիկակարմրավուն, ներքևից՝ սպիտակ՝ խիտ շիկակարմրավուն գոլերով։ Երիտասարդը նման է էգին, սակայն մարմինը վերևից ավելի դարչնագույն է՝ նեղ նարնջագույն երանգի երիզված փետուրներով, ներքևից՝ դարչնագույն անկանոն զոլերով։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թռչում է թևերի արագ թափահարումներով, որոնց հաջորդում է կարճ սահասավառնումը։ Որսին հետևում է անտառներում, անտառեզրերին և բաց տարածություններում, զոհին բռնում է գետնին կամ օդում։ Բնակվում է անտառի բացատներում, լքված պտղատու այգիներում, պուրակներում։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է թռչուններով։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 41-47 սմ)՝ ճյուղերի կտորտանքների կույտ։ Բնադրում է ծառերի ճյուղավորումներում՝ 5-8 մ բարձր։ Դնում է 40 մմ տրամագծով, կապտավուն-սպիտակ՝ դարչնագույն վրձնախազերով 4-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 35 օր։ Լորաճուռակը ոչ մեծ խտությամբ զբաղեցնում է մեծ տարածություններ, հատկապես՝ աղավնանոցների մերձակայքում, քանի որ թռիչքի պահին հաճախ է աղավնիներ որսում։
Որպես ճկուն ու ճարպիկ որս կատարող թռչուն՝ բարձր գնահատականի է արժանացել որսորդ թռչուններով զբաղվողների շրջանում։ Ձմռանն ավելի հաճախ է հայտնվում բնակավայրերի երկնքում։
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լորաճուռակի ձվերը
-
Լորաճուռակի ձագերը
-
Accipiter nisus
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորաճուռակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորաճուռակ» հոդվածին։ |
|