Jump to content

Լոս Տեկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լոս Տեկես
Դրոշ Զինանշան

ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
ՀամայնքMiranda?
ԲԾՄ1200 մետր
Բնակչություն251 200 մարդ (2013)[1]
Ժամային գոտիUTC−4
Հեռախոսային կոդ212
Փոստային դասիչ1201
Պաշտոնական կայքguaicaipuro-miranda.gov.ve
Լոս Տեկես (Վենեսուելա)##
Լոս Տեկես (Վենեսուելա)

Լոս Տեկես (իսպ.՝ Los Teques), քաղաք Վենեսուելայում։ Միրանդա նահանգի[2] ու Գուայկաիպուրո (Guaicaipuro) համայնքի վարչական կենտրոնն է, ինչպես նաև Ալտոս Մերինդոս մետրոպոլիտենային տարածքի (Area Metropolitana de Los Altos Mirandinos, կոչվում է նաև Area Metropolitana de Los Teques) կենտրոնը[3]։ «Մեծ Կարակաս» անվանումը կրող ագլոմերացիայի մաս է կազմում։ 2001 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 140.617, 2016 թվականի տվյալներով՝ 252.242[4]:

Բոլիվարի հրապարակը
Գուայկաիպուրոների հիշատակին նվիրված համալիրի հուշարձանը
Pozo de Rosas

Հիմնադրվել է 1777 թվականի հոկտեմբերին։ Կոչվել է հնդկացիական արակտեկես կարաբս ցեղի անունով, որի ներկայացուցիչները ժամանակին ապրել են այդ տարածքներում։ 1927 թվականի փետրվարի 13-ին Լոս Տեկեսը հռչակվել է Միրանդա նահանգի մայր քաղաք (նահանգային նախկին վարչկենտրոնները եղել են Օկումարե դել Տույը, ապա՝ Պետարեն)[5]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքում օդի ջերմաստիճանը տարվա ընթացքում տատանվում է Ցելսիուսի 18-ից 26 աստիճանների միջև (64.4-78.8 աստիճան՝ ըստ Ֆարենհայթի)[6]։

2006 թվականի նոյեմբերի 3-ին Վենեսուելայի այն ժամանակվա նախագահը՝ Ուգո Չավեսը, հանդիսավոր կերպով բացել է Լոս Տեկեսի մետրոպոլիտենը, որը կապված է Կարակասի մետրոյի համակարգի հետ[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Instituto Nacional de Estadística — 1871.
  2. «Los Teques | Venezuela». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. Díaz, Keissy (2002). «Estudio de impacto ambiental. Metro de Los Teques: tramo Las Adjuntas-Los Teques». Revista Geografía de Venezuela. 43 (1): 77–96.
  4. Cita publicación|url=http://www.ine.gov.ve/documentos/Demografia/CensodePoblacionyVivienda/pdf/miranda.pdf%7Ctítulo=XIV(չաշխատող հղում) CENSO NACIONAL DE POBLACIÓN Y VIVIENDA. Resultados por Entidad Federal y Municipio del Estado Miranda. Gerencia General de Estadísticas Demográficas. Gerencia de Censo de Población y Vivienda|apellidos=|nombre=|fecha=2011|publicación=Resultados por Entidad Federal y Municipio del Estado Miranda|fechaacceso=23-09-2020|doi=|pmid=
  5. «LOS TEQUES: UNA APROXIMACIÓN A SU HISTORIA E IDENTIDAD CULTURAL, 1777 - 2003 (*), ProQuest». search.proquest.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «Clima promedio en Los Teques, Venezuela, durante todo el año - Weather Spark». es.weatherspark.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. «INSTITUCIÓN». C.A. Metro Los Teques (իսպաներեն). 2016 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոս Տեկես» հոդվածին։