Լոռիգետ, Կարակալա, Ղարաղալա, Սևաբերդ, գետ ՀայաստանիԼոռու մարզում, Ձորագետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ 2000 մ բարձրությունից։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 110 կմ²։
Գետահովիտը վերին հոսանքում 400-500 մ խորության սառցադաշտային կրկես է, միջինում՝ սառցադաշտային տրոգ, ստորինում հոսում է Լոռու դաշտով։ Սնումը խառն է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Տարեկան միջին ծախսը մոտ 0, 8 մ³/վ է, հոսքը՝ 25 միլիոն մ³։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[2][3]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 52 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։