Լյուքսեմբուրգյան այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուքսեմբուրգյան այգի
Տեսակքաղաքային զբոսայգի և տեսարժան վայր
ԵրկիրՖրանսիա
ՎարչատարածքՓարիզի 6-րդ շրջան
ՏեղագրությունՕդեոն շրջան
Հիմնվել է1612
ՃարտարապետԺան Չալգրին
Մակերես23 հեկտար[1]
Անվանված էԼյուքսեմբուրգյան պալատ
Լյուքսեմբուրգյան այգիը գտնվում է Ֆրանսիաում
Լյուքսեմբուրգյան այգի
Լյուքսեմբուրգյան այգիը գտնվում է Երկիրում
Լյուքսեմբուրգյան այգի

Լյուքսեմբուրգյան այգի (ֆր.՝ Jardin du Luxembourg), հանրային այգի Փարիզի կենտրոնում՝ 6-րդ շրջանում։ Համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Նախկին թագավորական, իսկ այժմ՝ պետական պալատական այգին լատինական թաղամասում զբաղեցնում է 26 հեկտար տարածք։ Այգում է տեղակայված Լյուքսեմբուրգյան պալատը, որտեղ իր գործունեությունն է ծավալում Սենատը՝ ֆրանսիական պառլամենտի երկրորդ պալատը։

Լյուքսեմբուրգի այգու հյուսիսում է գտնվում նույնանուն պալատը և «Փոքր պալատը» (ֆր.՝ Petit Palais), որը համարվում է Սենատի նախագահի պաշտոնական նստավայրը, ջերմոց և Լյուքսեմբուրգի թանգարանը, իսկ արևելքում՝ Փարիզի լեռնագործության բարձրագույն ազգային դպրոցը (ֆր.՝ École des Mines)։ Այգին կարելի է պայմանականորեն բաժանել 2 մասի՝ պալատի շրջակայքում տեղակայված են դեռևս 17-րդ դարում խիստ երկրաչափական կարգով և ֆրանսիական դասական ոճով կառուցված կլումբաներ և տեռասաներ, արևելյան և հարավարևելյան մասում առավել ուշ առաջացել է անգլիական ոճի մեկ այլ զբոսայգի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • André Arnold-Peltier and Vassili Karist, Le Jardin du Luxembourg / The Luxembourg gardens, Éditions Pippa, collection Itinérances (ISBN 2-916506-00-4) (photos)
  • Paris et ses fontaines, de la Renaissance à nos jours, texts assembled by Dominque Massounie, Pauline-Prevost-Marcilhacy and Daniel Rabreau, Délegation a l'action artistique de la Ville de Paris. from the Collection Paris et son Patrimoine, directed by Beatrice de Andia. Paris, 1995.
  • Dominique Jarrassé, Grammaire des Jardins Parisiens, Parigramme, Paris, 2007. (ISBN 978-2-84096-476-6)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուքսեմբուրգյան այգի» հոդվածին։