Լյուցիֆեր (կտավ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լյուցիֆեր (այլ կիրառումներ)
Լյուցիֆեր | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանց ֆոն Շտուկ |
տարի | 1890 |
բարձրություն | 152,5 |
լայնություն | 161 |
ուղղություն | սիմվոլիզմ[1] |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Բուլղարիայի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Լյուցիֆեր (բուլղար․՝ Луцифер), գերմանացի նկարիչ Ֆրանց ֆոն Շտուկի 1890 թվականին կերտած ստեղծագործությունը։ Նկարը պատկանում է «մութ-մոնումենտալ» ժամանակաշրջանի գործերին. կտավում պատկերված է «մարդ-սատանան»[2]։ Կտավն ունի 161 սմ բարձրություն, 152,5 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը 1891 թվականին նկարչի Մյունիխի ստուդիայից անձամբ գնել է Բուլղարիայի գահաժառանգ Ֆերդինանտ I-ը Սոֆիայի թագավորական հավաքածուն համալրելու համար։ 1930 թվականի դեկտեմբերի 25-ին Բուլղարիայի Բորիս III թագավորը կտավը նվիրաբերել է Բուլղարիայի ազգային պատկերասրահին և 1948 թվականից կտավը համալրել է թանգարանի հավաքածուն։ 1985 թվականին «Լուցիֆեր» կտավը տեղափոխել են Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահ, 2015 թվականից՝ «Квадрат 500» հիմնադրամի պատկերասրահ[2]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը մասնակցել է տարբեր միջազգային ցուցահանդեսների[2]։
- «1900-ական թվականների Գերմանիա», Բեռլին, 1972 թվական
- «Ոգու թագավորություն։ Գերմանական սիմվոլիզմի զարգացումը 1870-1920 թթ.», Ֆրանկֆուրտ, Բիրմինգհեմ, Ստոկհոլմ, 2000 թվական
- «Մելամաղձության պատմություն», Փարիզ, 2005 թվայան
- «Մելամաղձության պատմություն», Բեռլին, 2006 թվական
- Ֆրանց ֆոն Շտուկ, Ժամանակակից Լյուցիֆերը Տրենտոյում, 2006-2007 թվականներ
- Ֆրանց ֆոն Շտուկի գլուխգործոցները Մյունիխում, 2008-2009 թվականներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.europeana.eu/portal/record/2063614/BU_280_09.html
- ↑ 2,0 2,1 2,2 ((bg)) Пенчев, Румен. "Луцифер" на разположение в „Квадрат 500“ Արխիվացված 2018-01-09 Wayback Machine. // в. „Стандарт“, 11 август 2015 г. Посетен на 15 април 2016 г.
- ↑ ((en)) Lucifer. // europeana.eu. Посетен на 15 април 2016 г.