Լյուցիֆեր (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լյուցիֆեր (այլ կիրառումներ)
Լյուցիֆեր
տեսակգեղանկար
նկարիչՖրանց ֆոն Շտուկ
տարի1890
բարձրություն152,5
լայնություն161
ուղղությունսիմվոլիզմ[1]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԲուլղարիայի ազգային պատկերասրահ
հավաքածուԱրտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Լյուցիֆեր (բուլղար․՝ Луцифер), գերմանացի նկարիչ Ֆրանց ֆոն Շտուկի 1890 թվականին կերտած ստեղծագործությունը։ Նկարը պատկանում է «մութ-մոնումենտալ» ժամանակաշրջանի գործերին. կտավում պատկերված է «մարդ-սատանան»[2]։ Կտավն ունի 161 սմ բարձրություն, 152,5 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը 1891 թվականին նկարչի Մյունիխի ստուդիայից անձամբ գնել է Բուլղարիայի գահաժառանգ Ֆերդինանտ I-ը Սոֆիայի թագավորական հավաքածուն համալրելու համար։ 1930 թվականի դեկտեմբերի 25-ին Բուլղարիայի Բորիս III թագավորը կտավը նվիրաբերել է Բուլղարիայի ազգային պատկերասրահին և 1948 թվականից կտավը համալրել է թանգարանի հավաքածուն։ 1985 թվականին «Լուցիֆեր» կտավը տեղափոխել են Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահ, 2015 թվականից՝ «Квадрат 500» հիմնադրամի պատկերասրահ[2]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը մասնակցել է տարբեր միջազգային ցուցահանդեսների[2]։

  • «1900-ական թվականների Գերմանիա», Բեռլին, 1972 թվական
  • «Ոգու թագավորություն։ Գերմանական սիմվոլիզմի զարգացումը 1870-1920 թթ.», Ֆրանկֆուրտ, Բիրմինգհեմ, Ստոկհոլմ, 2000 թվական
  • «Մելամաղձության պատմություն», Փարիզ, 2005 թվայան
  • «Մելամաղձության պատմություն», Բեռլին, 2006 թվական
  • Ֆրանց ֆոն Շտուկ, Ժամանակակից Լյուցիֆերը Տրենտոյում, 2006-2007 թվականներ
  • Ֆրանց ֆոն Շտուկի գլուխգործոցները Մյունիխում, 2008-2009 թվականներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.europeana.eu/portal/record/2063614/BU_280_09.html
  2. 2,0 2,1 2,2 ((bg)) Пенчев, Румен. "Луцифер" на разположение в „Квадрат 500“ Արխիվացված 2018-01-09 Wayback Machine. // в. „Стандарт“, 11 август 2015 г. Посетен на 15 април 2016 г.
  3. ((en))  Lucifer. // europeana.eu. Посетен на 15 април 2016 г.