Jump to content

Լյուդմիլա Վորոբյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդմիլա Վորոբյովա
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 26, 1964(1964-01-26) (60 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ

Լյուդմիլա Վորոբյովա (ռուս.՝ Людми́ла Гео́ргиевна Воробьёва, հունվարի 26, 1964(1964-01-26), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Տիրապետում է ֆրանսերենին և անգլերենին։

1985 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

1989-1993, 1996-1999 և 2003-2005 թվականներին Լաոսում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակից 2005 թվականից մինչև 2007 թվականը Թաիլանդում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ

2007-2010 թվականներին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

2010 թվականի հունիսի 15-ից մինչև 2015 թվականի փետրվարի 18-ը Մալայզիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

2009 թվականի հունիսի 1-ին Ռուսաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդի կոչում[3]։

2014 թվականի հունիսի 4-ին Ռուսաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդի կոչում[4]։

2015 թվականի մարտի 10-ից մինչև 2018 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրեն։

2018 թվականի փետրվարի 15-ը Ինդոնեզիայում, ինչպես նաև Կիրիբատիում և Արևելյան Թիմորում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][6][7]։

2018 թվականի ապրիլի 20-ից Պապուա Նոր Գվինեայում հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արտակարգ և լիազոր դեսպան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Указ Президента Российской Федерации от 15.06.2010 № 732 «О назначении Воробьёвой Л. Г. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Малайзии»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 18.02.2015 № 79 «О Воробьевой Л. Г.»
  3. «Указ Президента Российской Федерации от 01.06.2009 № 611 «О присвоении дипломатического ранга»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Указ Президента Российской Федерации от 04.06.2014 № 397 «О присвоении дипломатического ранга»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  5. Указ Президента Российской Федерации от 15.02.2018 № 73 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Индонезии»
  6. Указ Президента Российской Федерации от 15.02.2018 № 74 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Кирибати по совместительству»
  7. Указ Президента Российской Федерации от 15.02.2018 № 75 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Демократической Республике Восточный Тимор по совместительству»
  8. Указ Президента Российской Федерации от 20.04.2018 № 163 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Независимом Государстве Папуа - Новая Гвинея по совместительству»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]