Լյուբուշկա (ֆիլմ, 1961)
Լյուբուշկա ռուս.՝ Любушка | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1961 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Կապլունովսկի |
Սցենարի հեղինակ | Նիկոլայ Էրդման |
Դերակատարներ | Եվգենի Շուտով, Օլեգ Եֆրեմով և Եվգենի Եվստիգնեև |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Լյուբուշկա (ռուս.՝ Любушка), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1961 թվականին, ռեժիսոր Վլադիմիր Կապլունովսկու կողմից, ըստ Պյոտր Շիրյաևի[1] «Տալյոնիի թոռը» պատմվածքի[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանջող կազակները խլում են գյուղացի տղա Սյոմկայի (Վիկտոր Կովալ) հովատակը, իսկ իրենց արդեն անպետք դարձած հյուծված ձին նետում են ճանապարհին։ Ձին այնքան վատ տեսք է ունենում, որ Սյոմկայի հայրը` Նիկիտա Լիկովը (Եվգենի Շուտով) սպասում է մինչև մթնելը` նրան գյուղ բերելու համար։ Անասնաբույժը, որին ցույց են տալիս ձիուն, ճանաչում է Լյուբուշկա մականունով հայտնի օռլովյան ձիուն։ Լիկովը կարողանում է փրկել նրան, սակայն 1921 թվականին նա սովից մահանում է` թողնելով Տալիոնի թոռ անունով մի փոքրիկ քուռակի։ Երեք տարի անց Նիկիտան հովատակին բերում է Մոսկվա, որտեղ ձիավար Լուտոշկինը ձիապան Ֆիլիպ Կինոպիչի հետ նրան պատրաստում են մրցույթի։ Մրցույթի օրը Լուտոշկինը կանչում է Լիկովներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես է հայտնի վագրաձի Տալիոնիի թոռն ստանում գլխավոր միցանակը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվգենի Շուտով` Նիկիտա Լիկով, գյուղացի
- Օլեգ Եֆրեմով` Օլիմպ Լուտոշկին, ձիավար
- Եվգենի Եվստիգնեև` Ֆիլիպ , ավագ ձիապան
- Սերգեյ Ռոմոդանով` Արիստարխ Բուրմին, ձիաբուծարանի աշխատող
- Վլադիմիր Զամանսկի` Նիկոլայ Պենկով, գյուղխորհրդի նախագահ
- Պավել Տարասով` Ալեքսանդր , անասնաբույժ
- Լավրենտնի Մասոխա` Միխալ Գրուզդև
- Լեոնիդ Կուրավլյով` Ալեքսանդր Իվանովիչ
- Վիկտոր Կովալ` Սյոմկա Լիկով
- Վալենտինա Վլադիմիրովա` Նաստասիա, Լիկովի կինը
- Իգոր Սրետենսկի` Նիկոլայ Գուբարև
- Ալեքսանդր Շվորին` Վասկա Սինիցին, ձիավար
- Յուրի Բելով` Դմիտրի, Բումինի խոհարարը
- Յուրի Մեդվեդև` Գյուղխորհրդի քարտուղար
- Գեորգի Գումիլևսկի` Կուլտյապի
- Գեորգի Սլաբինյակ` Թեյարանի տերը
- Ռադնեև Մուրատով` Պավլիկ, ձիապան
- Ալեքսանդր Լեբեդև` Վանկա, ձիապան
- Վիկտոր Կոլպակով` Սեմյոն Անդրևիչ, ձիերի հեքիմ
- Լեոնիդ Պիրոգով` գեներալ
- Նատալյա Արխանգելսկայա` Դարիա Բուրմինա
- Թամարա Լոգինովա` աղախին
- Նինա Դորոշինա` Կլանկա
- Օթար Կոբերիձե` Գրեչուխի ընկերը, Կարմիր զորքերի հրամանատար (հնչունավորում` Եվգենի Մատեևը)
- Անտոնինա Մաքսիմովա` փախչող տիկինը
- Յուրի Կիրև` Նիկոլա, նավաստի
- Կիրա Կանաևա` Ագրաֆենա Ուվարովա
- Վլադիմիր Լեբեդև` քեռի Նիկիֆոն, սլաքավար
- Վալենտինա Սպերանովա` Ադել Մաքսիմովնա, Բուրմինի տնտեսուհին
- Վլադիմիր Մարենկով` Խարտյաշը, Լիկովների հարևանը
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր` Վլադիմիր Կապլունովսկի
- Սցենարի հեղինակ` Նիկոլայ Էրդման
- Օպերատոր` Էմիլ Գուլիդով
- Կոմպոզիտոր` Նիկիտա Բոգոսլովսկի
- Նկարիչ` Ալեքսեյ Պարխոմենկո
Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սև-սպիտակ, հնչյունային
- Պրեմիերան կայացել է 1961 թվականի օգոստոսի 9-ին
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի լուսագրերում սխալ կա. այնտեղ գրված է «ըստ Լ. Շիրյաևի պատմվածքի»։
- 2005 թվականին ըստ Պյոտր Շիրյաևի «Տալյոնիի թոռը» պատմության նկարահանվել է «Վագրաձի» ֆիլմը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ширяев, Петр Алексеевич // Большая биографическая энциклопедия.
- ↑ П. Ширяев. Внук Тальони. Повесть и рассказы. М: Сов. Россия, 1976.
- ↑ «Художественный фильм «Рысак» на сайте кинокомпании «Центр национального фильма»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|