Լյուբով Աքսյոնովա
Լյուբով Աքսյոնովա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 15, 1990[1] (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | Ռուսաստան |
Մասնագիտություն՝ | դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 4705505 |
Լյուբով Պավլովնա Այսյոնովա (օրիորդական ժամանակահատվածում՝ Նովիկովա, մարտի 15, 1990[1], Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի, ֆիլմի, հեռուստատեսության ռուս դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1990 թվականի մարտի 15-ին Մոսկվայում, ռազմական ընտանիքում[2]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը, սովորել է Ա․ Ի․ Շեյնինի արվեստանոցում, որն էլ ավարտել է 2010 թվականին[3]։ Որպես դերասանուհի նորամուտը նշել է 2009 թվականին՝ նկարահանվելով «Դետեկտիվներ» և «Հետք» հեռուստասերիալների մի քանի սերիաներում։ 2011 թվականին նկարահանվել է «Ունիվեր․ Նոր հմայք» հեռուստասերիալում։ Նույն 2011 թվականին «Փակ դպրոց» հեռուստասերիալում նկարահանումներից հետո, որտեղ նա խաղացել է առանցքային դերերից մեկը, դերասանուհին դարձել է ճանաչելի և պահանջված[4]։ 2010 թվականին խաղացել է «Պատմվածքներ» գեղարվեստական ֆիլմում գլխավոր դերերից մեկը, որը բացեց նրան մեծ ճանապարհ դեպի կինո[5]։ 2013 - 2014 թվականներին դերասանուհին նկարահանվել է «Մեղավոր» ֆիլմում, ստանձնելով գլխավոր դերակատարի հաստիքը (ռեժիսոր՝ Մ․ Ֆադևա), «Մոսկվան երբեք չի քնում» (ռեժիսոր՝ Դ․ ՕՌայլի), ինչպես նաև մի շարք հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Գրկել երկնքին» (ռեժիսոր Մ․Ֆադևա) և «Ինկվիզիտոր» (ռեժիսոր՝ Յու․ Մոռոզ)։
2014 թվականին խաղացել է «Սիրել չսիրել» ֆիլմում գլխավոր դեր, որտեղ նկարահանման ժամանակ նրա գործընկերները դարձան Սվետլանա Խոդչենկովան և Մաքսիմ Մատվեևը։ 2015 թվականին Լյուբովը հրավիրվեց նկարահանվելու «Հետո գոյատևել» հեռուստասերիալի շարունակության մեջ։
2016 թվականին նա մասնակցել է երեք հայտնի նախագծերի, ինչպես նաև «Գիշերային պահակներ» ֆիլմում և «Մայոր 2», «Նախկինը» հեռուստասերիալներում (ռեժիսոր Ի․ Կիտաև)[3]։
2017 թվականին դերասանուհին խաղացել է «Սալյուտ - 7» ֆիլմում։ 2018-2019 թվականներին նրա աշխատանքների թվում կարող է նշագծել իր դերը «Առանց ինձ» ֆիլմում, «Իրականությունից այն կողմ», «Կոմա», ինչպես նաև «Մայոր 3» և «Նախկինը 2» հեռուստասերիալներում[6]։
2019 թվականին դերասանուհին դարձել է «Кино-театр.ру» կայքի տարվա հանրաճանաչ դերասանուհին[7]։ 2019 թվականին նա երկրորդ տեղն է գրավել Ռուսաստանի ամենագրավիչ կանանց ամենամյա վարկանիշում, որը հրապարակել է «Maxim» ամսագիրը[8][9]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին դերասանուհին ամուսնացել է պրոդյուսեր և ռեժիսոր Պավլոմ Ակսյոնովի հետ, ծանոթությունից 3 ամիս հետո[2]։
2018 թվականին նա Յուրի Դուդյուին տվել է հարցազրույց, որտեղ ասել ա որ նա ունի միջազգային գործակալ, ով իրեն առաջարկում է նկարահանվել եվրոպական և ամերիկյան ֆիլմերում։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2018 - կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի մասնագիտական մրցանակի առաջադրումը որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 «Любовь Аксенова» (ռուսերեն). Россия-1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 3,0 3,1 «Любовь Аксенова | Фото Любови Аксеновой | Биография | Личная жизнь» (ռուսերեն). www.cosmo.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Любовь Аксенова рассказала, когда к ней пришла настоящая популярность» (ռուսերեն). Рамблер/новости. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Кто такая Люба Аксенова». Harper’s Bazaar - модный женский журнал. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ ««Думала, что буду певицей»: Любовь Аксёнова о музыкальной карьере, работе с Денисом Шведовым и голодании ради роли» (ռուսերեն). RT на русском. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Любовь Аксенову назвали лучшей актрисой года» (ռուսերեն). 7Дней.ру. 2019 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «100 самых сексуальных женщин страны 2019 – результаты ежегодного рейтинга MAXIM». Maxim. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Любовь Аксенова осудила рейтинг секс-бомб России, в котором заняла 2-е место» (ռուսերեն). Cosmopolitan. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Премия АПКиТ 2018». www.rusproducers.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Интервью в программе «Вечерний Ургант», Первый канал
- Интервью в программе «Кино в деталях», телеканал СТС
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբով Աքսյոնովա» հոդվածին։ |
|