Jump to content

Լյովա Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյովա Խաչատրյան
մայիսի 22, 1991 – նոյեմբերի 2, 2020
ԾննդավայրԼեռնավան, Լոռու մարզ
Մահվան վայրԱրցախի Հանրապետություն
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Կոչումկապիտան[1]
ԿրթությունՎազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան,
Մոդենայի ռազմական ակադեմիա,
Թուրինի ռազմական ակադեմիա,
Չիկագոյի ռազմական ակադեմիա
Պարգևներ

«Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ «Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղարար առաքելությանը մասնակցելու համար» (ռուս․՝ «ЗА УЧАСТИЕ МИРОТВОРЧЕСКОЙ МИССИИ В СИРИЙСКОЙ АРАБСКОЙ РЕСПУБЛИКЕ»)

«Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ունեցած ավանդի համար» (ռուս․՝ «ЗА ЗАСЛУГИ В БАРЬБЕ С МЕЖДУНАРОДНЫМ ТЕРРОРИЗМОМ») «IN THE SERVICE OF PACE»

Հետմահու ՝<< Մարտական ծառայության>> մեդալ

Լյովա Շիրազի Խաչատրյան (մայիսի 22, 1991(1991-05-22), Լեռնավան, Սպիտակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 2, 2020(2020-11-02)), ՀՀ զինված ուժերի կապիտան[1], խաղաղապահ, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալի դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյովա Շիրազի Խաչատրյանը ծնվել 1991 թվականի մայիսի 22-ին Հայաստանի Լոռու մարզի Լեռնավան գյուղում։ Գերազանցությամբ սովորել և ավարտել է Լեռնավանի Հովհ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո 2008 թվականին ընդունվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան[2]։ Համալսարանում ուսանելու տարիներին աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ և մեկ տարի սովորելուց հետո Իտալիայի դեսպանի կողմից անցկացվող հարցազրույցի ժամանակ դեսպանն ընտրել է Լյովային` որպես լավագույն ուսանող և ուղարկել Իտալիա ուսումը շարունակելու։ 2009 թվականի սեպտեմբերի 22-ին մեկնել է Իտալիա և երկու տարի ուսանել Մոդենայի ռազմական ակադեմիայում, այնուհետև 3 տարի սովորել Թուրինի ռազմական ակադեմիայում։

Արդեն Թուրինի ակադեմիայում ուսանելու ժամանակ Լյովա Խաչատրյանը դարձել է պրոֆեսիոնալ մարտիկ` աչքի ընկնելով մի քանի մարզաձևերում` ձիավարություն, լող, ձյուդո, օդապարիկով թռիչք, վազք։

Ուսումն ավարտելուց հետո ստացել է «լեյտենանտի» զինվորական կոչում, որից հետո նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայքի զորամասի դասակի հրամանատար։ Այնտեղ ծառայել է 1,5 տարի, այնուհետև 9 ամսով գործուղվել է ԱՄՆ Չիկագոյի ռազմական ակադեմիա` վերապատրաստման։ Մասնակցել է Գերմանիայի Դաշնությունում, Սլովակիայի Հանրապետությունում անցկացվող ՆԱՏՕ-ի դասընթացների, կոնֆերանսների։

2016 թվականից ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադում։

2018 թվականին ստացել է կապիտանի զինվորական կոչում։

2019 թվականին Լյովա Խաչատրյանը մեկնել է Լիբանանի Հանրապետություն որպես համագործակցության սպա։

2020 թվականին խաղաղապահ առաքելությամբ մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն։

Ուսանելու և ծառայելու ընթացքում ստացել է մի շարք պատվոգրեր ու մեդալներ։

Հոկտեմբերի 3-ին մեկնել է մասնակցելու Արցախյան պատերազմին, եղել է Հադրութում, հետո հոկտեմբերի 27-ին մի քանի օրով վերադարձել է տուն, 30-ին կրկին մեկնել ռազմաճակատ, բայց արդեն Մարտունի[2]` մասնակցելով Արցախյան ինքնապաշտպանական մարտերին։

Սակրավոր Լյովա Խաչատրյանը զոհվել է նոյեմբերի 2-ին՝ ինժեներական աշխատանք կատարելու ժամանակ մահացու վիրավորվելով թշնամու ռմբակոծության հետևանքով։

  • «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ
  • «Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղարար առաքելությանը մասնակցելու համար» (ռուս․՝ «ЗА УЧАСТИЕ МИРОТВОРЧЕСКОЙ МИССИИ В СИРИЙСКОЙ АРАБСКОЙ РЕСПУБЛИКЕ»)
  • «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ունեցած ավանդի համար» (ռուս․՝ «ЗА ЗАСЛУГИ В БАРЬБЕ С МЕЖДУНАРОДНЫМ ТЕРРОРИЗМОМ»)
  • «IN THE SERVICE OF PACE»
  • Հետմահու՝ << Մարտական ծառայության>> մեդալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]