Քաղաքը գտնվում է Զամբեզի գետի ձախ ափին, Զիմբաբվեի սահմանին, ոչ այնքան հեռու Վիկտորիա (ջրվեժ)ից (քաղաքի հարավ-արևմտյան ծայրամասում)։ Գտնվում է ծովի մակարդակից 896 մ բացարձակ բարձրության վրա[2]։
Վերջին 10 տարիների ընթացքում, չնայած արդյունաբերական անկմանը և տեքստիլ գործարանների փակմանը, որոնք ի վիճակի չեն մրցակցել ասիական ապրանքների հետ, քաղաքը վերածնունդ է ապրել զբոսաշրջության ոլորտում։ Զբոսաշրջիկներին հիմնականում գրավում են Վիկտորիա ջրվեժը, նրա անունով կամուրջը և «Մոսի-օ-Թունիա» ազգային զբոսայգին («որոտացող ծուխը»), այստեղ է գտնվում նաև Զամբիայի ազգային թանգարանը (հիմնադրվել է 1935 թվականին), Լիվինգսթոնի թանգարանը, Մարամբայի բաց երկնքի տակ գտնվող ազգագրական թանգարանը, որը գտնվում է իր անունը կրող գետի ափին (Վիկտորիա ջրվեժի հարևանությամբ), երկաթուղային թանգարանը և այլն։ Քաղաքը գրավում է հյուրանոցների ցանցում կատարվող ներդրումների հոսքով։