Լիվեր կղզու տղաները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիվեր կղզու տղաները
Երկիր ԽՍՀՄ
Թվական1969
Լեզուռուսերեն և լատիշերեն
ՌեժիսորԷրիկ Լացիս և Յանիս Ստրեյչ
ԵրաժշտությունՌայմոնդ Պաուլս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն70 րոպե
IMDbID 2395317

«Լիվեր կղզու տղաները» (լատիշ․՝ «Līvsalas zēni»), 1969 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսորներ Էրիկ Լացիսը և Յանիս Ստրեյչը Լայմոնիս Վացզեմնիեկսի համանուն վիպակի հիման վրա Ռիգայի կինոստուդիայում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիական ԽՍՀ, 1946 թվական։ Լիվեր կղզի ժամանած աշակերտ Մարտինշ Պորտոլսը, չնայած կղզում առկա հակասովետական խմբավորման սպառնալիքներին, շարունակում է կարմիր պիոներական փողկապ կրել։ Ուսուցիչ Զեմետիսի հետ նրանք երեխաներին համոզում են վերանորոգել լոկոմոբիլը և գործարկել պիոներական էլեկտրակայան։

Նոր իշխանության թշնամիներն ուզում են պայթյուն կազմակերպել հանդիսավոր մեկնարկի ժամանակ։ Զգոն պիոներները կանխում են դիվերսիան և օգնում վնասազերծել «Կուղբ» մականունով դիվերսանտների հրամանատարին, որն օգնության է հասել նախկին տերերին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուրիս Պլյավինշ – ուսուցիչ Զեմիտիս
  • Վենտա Վեցումնիեցե – ուսուցչուհի Ռոնե
  • Յուրիս Բրուժիկս – Մարտինշ Պուպոլս
  • Ինեսսա Պետերսոնե – Մարութա
  • Իմանտս Ստրոդս – Աուստրիս
  • Անդրիս Ապինիս – Ալիս
  • Մարիս Սմիլձինշ – Ֆրեդիս
  • Կասպարս Լուցե – Պետերիս
  • Յանիս Պեյպա – Ալբերտ
  • Գիդո Կոկարս – Լիելաուսիս ավագ
  • Իմանտս Կոկարս – Լիելաուսիս կրտսեր
  • Ուլդիս Դումպիս – ավազակ
  • Հարի ԱվենսՄարտին

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Լայմոնիս Վացզեմնիեկս, Էրիկ Լացիս, Յանիս Ստրեյչ
  • Ռեժիսորներ՝ Էրիկ Լացիս, Յանիս Ստրեյչ
  • Օպերատոր՝ Զիգուրդս Վիտոլս
  • Նկարիչ՝ Գունարս Բալոդիս
  • Կոմպոզիտոր՝ Ռայմոնդ Պաուլս[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]