Լի Չժուն Իկ
Լի Չժուն Իկ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1959[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա[1] |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մայրենի լեզու | կորեերեն |
Կրթություն | Սեջոնգի համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Lee Joon-ik Վիքիպահեստում |
Լի Չժուն Իկ (կորեերեն՝ 이준익, սեպտեմբերի 25, 1959[1], Սեուլ, Հարավային Կորեա[1]), հարավկորեացի կինոռեժիսոր, դերասան և պրոդյուսեր։ Առավել հայտնի է իր «Թագավորն ու ծաղրածուն» ֆիլմով, որը դարձել է Հարավային Կորեայի ամենաեկամտաբեր ֆիլմերից մեկը[2], ինչպես նաև` «Սադո» պատմական դրամայով, որը Մեծ Չոսոն դինաստիայի թագաժառանգ արքայազն Սադոյի կյանքի և մահվան մասին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լի Չժուն Իկը մեծ կինոյում որպես պրոդյուսեր իր ճանապարհը սկսել է դեռևս 1993 թվականին, նկարահանել է «երեխա-ոստիկան» կարճամետրաժ ֆիլմը, որից հետո 10 տարի չի զբաղվել ռեժիսորի մասնագիտությամբ։ Իր բոլոր ֆիլմերում հանդես է եկել նաև որպես սցենարիստ[3]։
2016 թվականին դարձել Է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը[4]։ Լի Չժուն Իկի աշխատանքները, հարավկորեացի այլ ռեժիսորների` Կիմ Չժոն Կվանի և Չերո Յունի աշխատանքների հետ ցուցադրվել են հատուկ ցուցադրության ժամանակ։ 2016 թվականին Հարավային Կորեայից կինոժապավենները ներկայացվել են փառատոնի բոլոր երեք հիմնական մրցույթներում (լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական կինո), ավելի շատ ֆիլմեր են ներկայացրել միայն ռուս կինեմատոգրաֆիստները[5]։
Ստեղծագործական գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարյա Միտինան իր բլոգում[6] «Սադո» ֆիլմն անվանում էր դիտարժան և շքեղ, ինչպես նաև` արևելաասիական պատմական ֆիլմերի մեծ մասից տարբերվող, քանի որ հանդիսատեսի ուշադրությունը հրավիրում էր ոչ միայն թագավորական պալատի արտաքին շքեղությանը, այլ նաև` ներքին կյանքին, կերպարների կրքերի վրա։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993: Երեխա ոստիկանը
- 2003: Մի անգամ ռազմի դաշտում
- 2005: Թագավորն ու ծաղրածուն
- 2006: Ռադիոյի աստղը
- 2007: Երջանիկ կյանք
- 2008: Արևոտ
- 2010: Քարից փախած լուսնի նման
- 2011: Փհենյանի հին ամրոց
- 2013: Ցանկություն
- 2015: Սադո
- 2016: Դոնչժու. բանաստեղծի դիմանկարը (ֆիլմ բանաստեղծ Յուն Դոնգ-Ջու մասին)
Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999: Լրտեսը
- 2000: Անարխիստները
- 2000: Խաբուսիկ տաքսի
- 2001: Բարև, Դհարմա
- 2003: Մի անգամ ռազմի դաշտում
- 2005: Թագավորը և ծաղրածուն
- 2006: Ռադիոաստղ
Գործադիր պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004: Բարև, Դհարմա 2, սեուլյան ցուցադրություն
- 2006: Վախ սիրուց
- 2007: Ստվերները պալատում
Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006: Ռադիոաստղ
- 2010: Անարդարություն
- 2010: Դանդաղ, դանդաղ, արագ, արագ (կարճամետրաժ ֆիլմ)
- 2013: Խցիկի ետևում
- 2014: Թաքնված քարտեզը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1024388573 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Краткая биография». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Ли Джун Ик: «Российским кинематографистам нужно задуматься о том, где они сейчас находятся»». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ретроспективы Московского международного кинофестиваля». Автор: Макс Милиан. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «В рамках 38 Московского Международного кинофестиваля состоялся вечер корейского кино «Привет, Москва»». Автор: Наталья Тонких. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Дарья Митина: Рецензия на фильм «Садо»: «Вот такое садо-мазо»». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԿԻն կայքում
- Ռեժիսորի էջը IMDb-ում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Չժուն Իկ» հոդվածին։ |
|