Լի Չժուն Իկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Չժուն Իկ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 25, 1959(1959-09-25)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա[1]
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մայրենի լեզուկորեերեն
ԿրթությունՍեջոնգի համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր և կինոդերասան
Պարգևներ և
մրցանակներ
 Lee Joon-ik Վիքիպահեստում

Լի Չժուն Իկ (կորեերեն՝ 이준익, սեպտեմբերի 25, 1959(1959-09-25)[1], Սեուլ, Հարավային Կորեա[1]), հարավկորեացի կինոռեժիսոր, դերասան և պրոդյուսեր։ Առավել հայտնի է իր «Թագավորն ու ծաղրածուն» ֆիլմով, որը դարձել է Հարավային Կորեայի ամենաեկամտաբեր ֆիլմերից մեկը[2], ինչպես նաև` «Սադո» պատմական դրամայով, որը Մեծ Չոսոն դինաստիայի թագաժառանգ արքայազն Սադոյի կյանքի և մահվան մասին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Չժուն Իկը մեծ կինոյում որպես պրոդյուսեր իր ճանապարհը սկսել է դեռևս 1993 թվականին, նկարահանել է «երեխա-ոստիկան» կարճամետրաժ ֆիլմը, որից հետո 10 տարի չի զբաղվել ռեժիսորի մասնագիտությամբ։ Իր բոլոր ֆիլմերում հանդես է եկել նաև որպես սցենարիստ[3]։

2016 թվականին դարձել Է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը[4]։ Լի Չժուն Իկի աշխատանքները, հարավկորեացի այլ ռեժիսորների` Կիմ Չժոն Կվանի և Չերո Յունի աշխատանքների հետ ցուցադրվել են հատուկ ցուցադրության ժամանակ։ 2016 թվականին Հարավային Կորեայից կինոժապավենները ներկայացվել են փառատոնի բոլոր երեք հիմնական մրցույթներում (լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական կինո), ավելի շատ ֆիլմեր են ներկայացրել միայն ռուս կինեմատոգրաֆիստները[5]։

Ստեղծագործական գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարյա Միտինան իր բլոգում[6] «Սադո» ֆիլմն անվանում էր դիտարժան և շքեղ, ինչպես նաև` արևելաասիական պատմական ֆիլմերի մեծ մասից տարբերվող, քանի որ հանդիսատեսի ուշադրությունը հրավիրում էր ոչ միայն թագավորական պալատի արտաքին շքեղությանը, այլ նաև` ներքին կյանքին, կերպարների կրքերի վրա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993: Երեխա ոստիկանը
  • 2003: Մի անգամ ռազմի դաշտում
  • 2005: Թագավորն ու ծաղրածուն
  • 2006: Ռադիոյի աստղը
  • 2007: Երջանիկ կյանք
  • 2008: Արևոտ
  • 2010: Քարից փախած լուսնի նման
  • 2011: Փհենյանի հին ամրոց
  • 2013: Ցանկություն
  • 2015: Սադո
  • 2016: Դոնչժու. բանաստեղծի դիմանկարը (ֆիլմ բանաստեղծ Յուն Դոնգ-Ջու մասին)

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999: Լրտեսը
  • 2000: Անարխիստները
  • 2000: Խաբուսիկ տաքսի
  • 2001: Բարև, Դհարմա
  • 2003: Մի անգամ ռազմի դաշտում
  • 2005: Թագավորը և ծաղրածուն
  • 2006: Ռադիոաստղ

Գործադիր պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004: Բարև, Դհարմա 2, սեուլյան ցուցադրություն
  • 2006: Վախ սիրուց
  • 2007: Ստվերները պալատում

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006: Ռադիոաստղ
  • 2010: Անարդարություն
  • 2010: Դանդաղ, դանդաղ, արագ, արագ (կարճամետրաժ ֆիլմ)
  • 2013: Խցիկի ետևում
  • 2014: Թաքնված քարտեզը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1024388573 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Краткая биография». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  3. «Ли Джун Ик: «Российским кинематографистам нужно задуматься о том, где они сейчас находятся»». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.(չաշխատող հղում)
  4. «Ретроспективы Московского международного кинофестиваля». Автор: Макс Милиан. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  5. «В рамках 38 Московского Международного кинофестиваля состоялся вечер корейского кино «Привет, Москва»». Автор: Наталья Тонких. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.
  6. «Дарья Митина: Рецензия на фильм «Садо»: «Вот такое садо-мазо»». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Չժուն Իկ» հոդվածին։