Լենո Ամարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լենո Ամարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1929 (95 տարեկան) |
Ծննդավայր | Գորիս, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Tver State Technical University? (1952) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1968) |
Մասնագիտություն | ճարտարագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Tver State Technical University? |
Պարգևներ և մրցանակներ |
Լենո Սամվելի Ամարյան (մարտի 28, 1929, Գորիս, Հայաստան), հայ ճարտարագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար (1995), Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պետրովյան ակադեմիայի անդամ (1999)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենո Ամարյանը ծնվել է 1929 թվականին մարտի 28-ին, Գորիս քաղաքում[1]։ 1947 թվականին ավարտել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Մոսկվայի տորֆի ինստիտուտը` այն ավարտելով 1952 թվականին՝ ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ։ Աշխատել է Օրեխովո-Զուևո քաղաքի «Տորֆմաշ» գործարանում, որպես հերթափոխի վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ, այնուհետև՝ տնօրեն։ 1961 թվականից աշխատել է Տվերի պոլիտեխնիկական ինստիտուտում, եղել «Կոնստրուկցիաներ և կառույցներ», «Ավտոճանապարհներ և օդանավակայաններ» ամբիոնների վարիչ։ 1976 թվականից աշխատել է ԽՍՀՄ պետշինի ինժեներական հետախուզումների Գիտահետազոտական ինստիտուտում (ԳՀԻ)` ինժեներական հետախուզումների տեխնիկայի և տեխնոլոգիայի բաժնի վարիչ։
Նրա գիտական աշխատանքները վերաբերում են շինարարության մեջ ինժեներա-երկրաբանական հետախուզումների նոր սարքավորումների և ապարատների ստեղծմանն ու արմատավորմանը, հատկապես ծովափնյա և ճահճային տարածքների թույլ գրունտային նստվածքների համար։ Ամարյանի ստեղծած սարքավորումները և սարքերը լայնորեն կիրառվում են նավթագազային, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության, հիդրոտեխնիկայի, ճանապարհների,կոմունիկացիաների հետախուզման ասպարեզում։ 250 հոդվածների և 5 մենագրությունների հեղինակ է։
«Թույլ գրունտները և նրանց ուսումնասիրության մեթոդները» աշխատությունը լույս է տեսել Հոլանդիայում (1993)[2]։ Նրա 90 գյուտերը հաստատված են հեղինակային իրավունքներով և արտոնագրերով։ Պարգևատրվել է Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) 8 ոսկյա և 6 արծաթյա մեդալներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ամարյան Լենո Սամվելի — Hayazg». am.hayazg.info. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Энциклопедический справочник "Тверская область". Статья». region.tverlib.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդուադ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի Հանրագիտարան, էջ 27
|