Լենո Ամարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լենո Ամարյան
Ծնվել էմարտի 28, 1929(1929-03-28) (90 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Հայաստան, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունTver State Technical University
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1968)
Մասնագիտությունճարտարագետ և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրTver State Technical University
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար

Լենո Սամվելի Ամարյան, (մարտի 28, 1929(1929-03-28), Գորիս, Հայաստան, ԽՍՀՄ), տեխնիկական գիտւթյունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար (1995), Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պետրովյան ակադեմիայի անդամ (1999)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենո Ամարյանը ծնվել է 1929 թվականին մարտի 28-ին, Գորիս քաղաքում[1]։ 1947 թվականին ավարտել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Մոսկվայի տորֆի ինստիտուտը` այն ավարտելով 1952 թվականին՝ ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ։ Աշխատել է Օրեխովո-Զուևո քաղաքի «Տորֆմաշ» գործարանում, որպես հերթափոխի վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ, այնուհետև՝ տնօրեն։ 1961 թվականից աշխատել է Տվերի պոլիտեխնիկական ինստիտուտում, եղել «Կոնստրուկցիաներ և կառույցներ», «Ավտոճանապարհներ և օդանավակայաններ» ամբիոնների վարիչ։ 1976-ից աշխատել է ԽՍՀՄ պետշինի ինժեներական հետախուզումների Գիտահետազոտական ինստիտուտում (ԳՀԻ)` ինժեներական հետախուզումների տեխնիկայի և տեխնոլոգիայի բաժնի վարիչ:

Նրա գիտական աշխատանքները վերաբերում են շինարարության մեջ ինժեներա-երկրաբանական հետախուզումների նոր սարքավորումների և ապարատների ստեղծմանն ու արմատավորմանը, հատկապես ծովափնյա և ճահճային տարածքների թույլ գրունտային նստվածքների համար:Ամարյանի ստեղծած սարքավորումները և սարքերը լայնորեն կիրառվում են նավթագազային, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության, հիդրոտեխնիկայի, ճանապարհների,կոմունիկացիաների հետախուզման ասպարեզում: 250 հոդվածների և 5 մենագրությունների հեղինակ է:

«Թույլ գրունտները և նրանց ուսումնասիրության մեթոդները» աշխատությունը լույս է տեսել Հոլանդիայում (1993)[2]: Նրա 90 գյուտերը հաստատված են հեղինակային իրավունքներով և արտոնագրերով: Պարգևատրվել է Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ԺՏՆՑ) 8 ոսկյա և 6 արծաթյա մեդալներով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ամարյան Լենո Սամվելի — Hayazg»։ am.hayazg.info (հայերեն)։ Վերցված է 2018-11-16 
  2. «Энциклопедический справочник "Тверская область". Статья»։ region.tverlib.ru։ Վերցված է 2018-11-16 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդուադ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի Հանրագիտարան, էջ 27