Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարան
Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան և շենք |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Հիմնադրվել է | 1944 |
Կայք | blokadamus.ru |
Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարան (ռուս.՝ Государственный мемориальный музей обороны и блокады Ленинграда, 1946-1952 թթ.` Լենինգրադի պաշտպանության թանգարան), թանգարան Սանկտ Պետերբուրգում։ Նվիրված է Լենինգրադի պաշտպանության ու Հայրենական Մեծ պատերազմի պատմությանը։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է շուրջ 20000 ցուցանմուշներ, այդ թվում`
- զենքի ու կենցաղային իրերի նմուշներ,
- ագիտացիոն պատի թերթեր,
- փաստաթղթեր, քարտեզներ, լրագրեր,
- Լենինգրադի բլոկադայի ժամանակվա կենցաղային պայմանների մասին պատմող վավերագրական նյութեր,
- կռվի մասնակիցների նկարներ ու քանդակներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարանը բացվել է 1946 թ. հունվարի 27-ին։ Այն գտնվում է Կուստարյան թանգարանի (1901—1903, ճարտարապետ՝ Պյոտր Տրոֆիմով) նախկին շենքում։
Լենինգրադի պաշտպանության թանգարանի ցուցադրությունները բաց էին դեռ 1944—1953 թթ.։ Լենինգրադի գործի ընթացքում թանգարանի վնասվել է և մի քանի տասնամյակ մնացել փակ։ Ցուցանմուշների մի զգալի մասը ոչնչացվել է, շենքը փոխանցվել է Ռազմածովային նավատորմի նախարարությանը։
Թանգարանի վերակազմավորումը հնարավոր եղավ միայն վերակառուցման տարիներին։ 1989 թ. պատերևազմի վետերանների ու բլոկադայի մասնակիցների նախաձեռնությամբ թանգարանը վերաբացվեց նախկին շենքի 37 սրահներից մեկում։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարան
- Թանգարանի պաշտոնական կայքը
- А. А. Шишкин, Н. П. Добротворский, Государственный мемориальный музей обороны и блокады Ленинграда Արխիվացված 2016-03-11 Wayback Machine, История Петербурга, 2004, N 1 (17) էջ 72-78։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարան» հոդվածին։ |
|