Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարան
Музей обороны Ленинграда.jpg
Տեսակթանգարան, շենք և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԼենինգրադ
Հիմնադրված է1944
Կոորդինատներ: 59°56′39.79″ հս․ լ. 30°20′26.76″ ավ. ե. / 59.9443861° հս․. լ. 30.3407667° ավ. ե. / 59.9443861; 30.3407667
Կայքblokadamus.ru

Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարան (ռուս.՝ Государственный мемориальный музей обороны и блокады Ленинграда, 1946-1952 թթ.` Լենինգրադի պաշտպանության թանգարան), թանգարան Սանկտ Պետերբուրգում։ Նվիրված է Լենինգրադի պաշտպանության ու Հայրենական Մեծ պատերազմի պատմությանը։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է շուրջ 20000 ցուցանմուշներ, այդ թվում`

  • զենքի ու կենցաղային իրերի նմուշներ,
  • ագիտացիոն պատի թերթեր,
  • փաստաթղթեր, քարտեզներ, լրագրեր,
  • Լենինգրադի բլոկադայի ժամանակվա կենցաղային պայմանների մասին պատմող վավերագրական նյութեր,
  • կռվի մասնակիցների նկարներ ու քանդակներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Соляный городок.jpg

Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարանը բացվել է 1946 թ. հունվարի 27-ին։ Այն գտնվում է Կուստարյան թանգարանի (1901—1903, ճարտարապետ՝ Պյոտր Տրոֆիմով) նախկին շենքում։

Լենինգրադի պաշտպանության թանգարանի ցուցադրությունները բաց էին դեռ 1944—1953 թթ.։ Լենինգրադի գործի ընթացքում թանգարանի վնասվել է և մի քանի տասնամյակ մնացել փակ։ Ցուցանմուշների մի զգալի մասը ոչնչացվել է, շենքը փոխանցվել է Ռազմածովային նավատորմի նախարարությանը։

Թանգարանի վերակազմավորումը հնարավոր եղավ միայն վերակառուցման տարիներին։ 1989 թ. պատերևազմի վետերանների ու բլոկադայի մասնակիցների նախաձեռնությամբ թանգարանը վերաբացվեց նախկին շենքի 37 սրահներից մեկում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]