Jump to content

Լեյլա Քասըմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյլա Քասըմ
արաբ․՝ ليلى قاسم‎‎
Դիմանկար
Ծնվել է1952
ԾննդավայրKhanaqin, Diyala Governorate, Իրաք
Մահացել էմայիսի 12, 1974(1974-05-12)
Մահվան վայրԲաղդադ, Իրաք
Քաղաքացիություն Իրաք
ԿրթությունԲաղդադի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՔուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն
 Layla Qasim Վիքիպահեստում

Լեյլա Քասըմ (քրդ.՝ لەیلا قاسم‎, 1952, Khanaqin, Diyala Governorate, Իրաք - մայիսի 12, 1974(1974-05-12), Բաղդադ, Իրաք), քուրդ ակտիվիստ, որը 1974 թվականին կախաղան է բարձրացվել Իրաքի Բաղդադ քաղաքում՝ ԲԱԱՍ կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Համարվում է քրդերի ազգային տառապյալներից մեկը։

Լեյլան ծնվել է քուրդ գյուղացիներ Դալահո և Դանի Քասըմների ընտանիքում։ Եղել է ընտանիքի հինգ զավակներից երրորդը։ Ծնվել է Խանակին քաղաքում, սակայն ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Էրբիլ, երբ Լեյլան դեռ չորս տարեկան էր։ Քասըմներն ապրել են ծայրահեղ աղքատության մեջ։ Լեյլան և նրա եղբայրը՝ Չիյակոն դեռ մանուկ տարիքում մորից սովորել են արաբերեն և գյուղատնտեսական հմտություններ։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ լրացել է Լեյլայի 16 տարեկանը, բաասիստ կուսակցական գործիչների գլխավորությամբ գեներալ Ահմադ Հասան ալ Բաքրը տապալել է նախագահ Աբդ ար Ռահման Արիֆին։ 1960-ական թվականների վերջին Լեյլան և Չիյակոն նոր ռեժիմի դաժանության վերաբերյալ ստեղծել են պամֆլետներ։ Դրանց թվում էր նաև նոր առաջնորդ Սադդամ Հուսեյնը, որը համարվում էր քրդական ազգայնականության գլխավոր թշնամիներից մեկը։

1970 թվականին նա անցել է Քուրդիստանի ուսանողների միության և Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության շարքերը[1]։

1974 թվականին Լեյլա Քասըմը, սովորելով Բաղդադի համալսարանում, մեղադրվել է նախագահ Սադդամ Հուսեյնի վրա հարձակման փորձի մեջ։ Նրան ձերբակալել են, տանջել և վերջապես 1974 թվականի մայիսի 12-ին, երկարատև ցուցադրական դատական գործընթացից հետո, կախաղան է բարձրացվել։ Կախաղան բարձրացնելու գործընթացն ուղիղ եթերով հեռարձակվել է Իրաքի ողջ տարածքում[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Leyla Qasim: Bride of Kurdistan». Peace and Collaborative Development Network. 2011 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. What Kind of Liberation? Women and the Occupation of Iraq by Nadje al Ali and Nicola Pratt. Berkeley: University of California Press. 2009
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Քասըմ» հոդվածին։