Jump to content

Լատվիայի գիտությունների ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվիայի գիտությունների ակադեմիա
լատիշ․՝ Latvijas Zinātņu akadēmija
Տեսակգիտությունների ակադեմիա
Հիմնադրվել է1946
Անդամ էInternational Union of Academies?[1], Բոլոր եվրոպական ակադեմիաներ[2], InterAcademy Partnership[3] և Միջազգային գիտական խորհուրդ[4]
Երկիր Լատվիա
ՏեղագրությունՌիգա
Կայքlza.lv
Լատվիայի գիտությունների ակադեմիա (Լատվիա)##
Լատվիայի գիտությունների ակադեմիա (Լատվիա)
Լատվիայի գիտությունների ակադեմիա, Լատվիա
 Latvian Academy of Sciences (building) Վիքիպահեստում

Լատվիայի գիտությունների ակադեմիա (լատիշ․՝ Latvijas Zinātņu akadēmija, հապավումը՝ LZA), Լատվիայի բարձրագույն գիտական հաստատություն, որը միավորում է ավելի քան 300 գիտնականների Լատվիայի Հանրապետությունից և գիտնականներ ամբողջ աշխարհից բնական գիտությունների, ինժեներային, սոցիալական և հումանտիար գիտությունների ոլորտներից։ Ֆինանսավորվում և հովանավորվում է պետության կողմից։ Հիմնադրվել է 1946 թվականին որպես Լատվիական ԽՍՀ գիտությունների ակադեմիա։ 1989 թվականից ակադեմիան լույս է ընծայում «Zinātnes Vēstnesis» լրագիրը։

Ակադեմիայի շենքը գտնվում է Ռիգայի Ակադեմիայի հրապարակի տուն 1 հասցեում[5]։ Լատվիայի գիտությունների ակադեմիայի այժմյան նախագահը Օյար Սպարիտիսն է։

Լատվիական ԽՍՀ գիտությունների ակադեմիա հիմնադրվել է 1946 թ. փետրվարի 14-ին։ Այդ ժամանակ ակադեմիայի կառուցվածքը բաղկացած էր 3 մասնաճյուղից և 12 գիտահետազոտական ինստիտուտներից։ 1990 թ. Լատվիական ԽՍՀ գիտությունների ակադեմիան վերանվանվեց Լատվիայի գիտությունների ակադեմիայի։ Սկսած 1992 թ. փետրվարի 14-ից՝ ակադեմիան գործում է որպես գիտական միություն համաձայն նոր Կանոնադրության և Կարգավիճակի։

Լատվիայի գիտությունների ակադեմիայի մասնաճյուղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆիզիկա-տեխնիկական մասնաճյուղ
  • քիմիական, կենսաբանական և բժշկական գիտությունների մասնաճյուղ
  • հումանիտար և սոցիալական գիտությունների մասնաճյուղ
  • գյուղատնտեսության և անտառտնտեսության մասնաճյուղ
  • գիտահետազոտական կենտրոն
  • տերմինաբանության հանձնաժողով
  • եվրոպական ծրագրերի կենտրոն
  • «emeritus» կոչումը շնորհելու պետական խորհուրդ
  • արտասահմանյան մասնաճյուղ

Լատվիայի գիտությունների ակադեմիայի մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լատվիայի գիտությունների ակադեմիայի մեծ շքանշան
  • Երիտասարդ գիտնականների պարգև
  • F. Candera պարգև ինժեներներին և մեխանիկներին
  • Լյուդվիգի և Մ. Յանսոնի պարգև
  • AS «Grindex» տարեկան պարգևատրություն
  • AS «Aldaris» գիտական պարգև
  • Պաուլիս Լեինշ (1946—1951)
  • Յան Պեյվե (1951—1959)
  • Կարլ Պլաուդե (1960—1970)
  • Ալեքսանդր Մալմեյստեր (1970—1984)
  • Բուրնո Պուրին (1984—1989)
  • Յանիս Լիելպետերիս (1989—1994)
  • Տալիս Միլերս (1994—1998)
  • Յանիս Ստրադինշ (1998—2004)
  • Յուրս Էկմանիս (2004—2012)
  • Օյար Սպարիտիս (2012-ից)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի գիտությունների ակադեմիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 212