Լաուրա Սարգսյան
Լաուրա Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1936 (88 տարեկան) |
Ծննդավայր | Խաչիկ, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանրանկարչուհի և նկարչուհի |
Լաուրա Սարգսի Սարգսյան (Շահանե Սարգսյան) (հունվարի 31, 1936, Խաչիկ, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, մանրանկարչուհի, ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաուրա (Շահանե) Սարգսի Սարգսյանը ծնվել է 1936 թվականի հունվարի 31-ին, Խաչիկ գյուղում։ Հայրը՝ այդ տարիներին Խաչիկ գյուղի գյուղապետ Սարգիս Սարգսյանը, ոգեշնչվելով Սերգեյ Եսենինի բանաստեղծություններից, իր դստերը Շահանե է կոչել, սակայն հարազատները նախընտրել են Լաուրա անունը։ Հայրը զոհվել է Հայրենական մեծ պատերազմում՝ 1944 թվականին, Կերչում։
1939 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա Ռուսաստանի Իվանովոյի մարզի Պալեխ ավանի Մ. Գորկու անվան գեղարվեստի ուսումնարանում[1]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործում է հայ մանրանկարչության և ռուսական ազգային կիրառական արվեստի ավանդույթների համադրմամբ (զարդատուփեր, սրբապատկերներ, գեղանկարներ)։ Մասնակցել է Հայաստանում և Խորհրդային Միությունում կազմակերպված ցուցահանդեսների։ Նրա ստեղծագործությունները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Քսանութ տարի եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անձնական մանրանկարչուհին[2]։ 1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «19 մայիսի 2020 - «ԱԼԻՔ» Օրաթերթ էջ 4». alikonline.ir. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Քրիստոնյա Հայաստան, 2020, մարտ Բ, թիվ 6(554), էջ 7-8