Լանդվասսերի ուղեկամուրջ
Լանդվասսերի ուղեկամուրջ Landwasserviadukt | |
---|---|
Երկիր | Շվեյցարիա |
Տեղանք | Ֆիլիզուր, Շմիտեն և Գրաուբյուդեն |
Տեսակ | երկաթուղային կամուրջ և կամարաձև կամուրջ |
Նյութ | կրաքար |
Թռիչքների քանակ | 6 |
Հատում է | Լանդվասեր |
Երկարություն | 136 մետր |
Բացման տարեթիվ | հոկտեմբեր 1902 |
Ժառանգության կարգավիճակ | Շվեյցարիայի ազգային նշանակության մշակութային արժեք[1] |
Լանդվասսերի ուղեկամուրջ (գերմ.՝ Landwasserviadukt), երկաթուղային ուղեկամուրջ (վիադուկ) Շվեյցարիայի Գրաուբունդեն կանտոնում։ Ուղեկամրջի վրայով անցնում է միակողմանի երկաթգիծ։ Կամուրջը վերջնակետում միանում է 216 մետր երկարությամբ թունելին։ Այն կապում է Ֆիլիսուր և Քուր քաղաքները։ 2008 թվականից կառույցն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
Լանդվասսերի ուղեկամրջի կառուցումը սկսվել է 1901 թ. մարտին։ Շահագործման է հանձնվել 1903 թ. հուլիսի 1-ին[2]։ Այն մաս էր կազմում Աբուլասի երկաթուղիների, վերջինիս համար ընդհանուր առմամբ կառուցվել է 55 կամուրջ և 39 թունել։ Լանվասսերի գետի կամրջումը ամենադժվար խնդիրներից մեկն էր և իրականացվել է «Մյուլեր և Զեերլեդեր» (գերմաներեն՝ Müller & Zeerleder) ֆիրմայի կողմից։
Ուղեկամուրջը ունի 65 մ բարձրություն և 136 մ երկարություն[3]։ Կառույցը հենված է հինգ կարմրջասյուների վրա։ Սյուների կամարները ունեն 20 մետր լայնություն։ Հատկանշական է կամրջի 45 աստիճան կորագիծը։ Կառուցված է մուգ կրաքարից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Swiss Inventory of Cultural Property of National Significance, February 2017 — Swiss Federal Office for Civil Protection, 2017.
- ↑ Anniversary - 100 Years Albula Railroad
- ↑ K.M.: Die neuen Linien der Rhätischen Bahn: die gewölbten Brücken der Albulabahn. In: Schweizerische Bauzeitung, Vol.43/44 (1904), S.42 Արխիվացված 2014-04-08 Wayback Machine (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանդվասսերի ուղեկամուրջ» հոդվածին։ |
|