Լանդվասսերի ուղեկամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լանդվասսերի ուղեկամուրջ
Landwasserviadukt
Երկիր Շվեյցարիա
ՏեղանքՖիլիզուր, Շմիտեն և Գրաուբյուդեն
Տեսակերկաթուղային կամուրջ և կամարաձև կամուրջ
Նյութկրաքար
Թռիչքների քանակ6
Հատում էԼանդվասեր
Երկարություն136 մետր
Բացման տարեթիվհոկտեմբեր 1902
Ժառանգության կարգավիճակՇվեյցարիայի ազգային նշանակության մշակութային արժեք[1]
Քարտեզ
Քարտեզ
Լանդվասսերի ուղեկամուրջ

Լանդվասսերի ուղեկամուրջ (գերմ.՝ Landwasserviadukt), երկաթուղային ուղեկամուրջ (վիադուկ) Շվեյցարիայի Գրաուբունդեն կանտոնում։ Ուղեկամրջի վրայով անցնում է միակողմանի երկաթգիծ։ Կամուրջը վերջնակետում միանում է 216 մետր երկարությամբ թունելին։ Այն կապում է Ֆիլիսուր և Քուր քաղաքները։ 2008 թվականից կառույցն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Լանդվասսերի ուղեկամրջի կառուցումը սկսվել է 1901 թ. մարտին։ Շահագործման է հանձնվել 1903 թ. հուլիսի 1-ին[2]։ Այն մաս էր կազմում Աբուլասի երկաթուղիների, վերջինիս համար ընդհանուր առմամբ կառուցվել է 55 կամուրջ և 39 թունել։ Լանվասսերի գետի կամրջումը ամենադժվար խնդիրներից մեկն էր և իրականացվել է «Մյուլեր և Զեերլեդեր» (գերմաներեն՝ Müller & Zeerleder) ֆիրմայի կողմից։

Ուղեկամուրջը ունի 65 մ բարձրություն և 136 մ երկարություն[3]։ Կառույցը հենված է հինգ կարմրջասյուների վրա։ Սյուների կամարները ունեն 20 մետր լայնություն։ Հատկանշական է կամրջի 45 աստիճան կորագիծը։ Կառուցված է մուգ կրաքարից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանդվասսերի ուղեկամուրջ» հոդվածին։