Jump to content

Լամպրեխտսոֆեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լամպրեխտսոֆեն
Տեսակքարանձավ և էքսկուրսիոն անձավ
Երկիր Ավստրիա
ՎարչատարածքSankt Martin bei Lofer?
ԼեռնաշղթաԼեոգանգ լեռներ
Քարտեզ
Քարտեզ

Լամպրեխտսոֆեն կամ Լամպրեխտսոֆենլոխ, թարգմանաբար` Լամպրեխտի քարանձավ (գերմ.՝ Lamprechtsofen, նաև Lamprechtshöhle կամ Lamprechtsofenhöhle), քարանձավ Զալցբուրգ նահանգի Լեոգանգեր Շտայնբերգեն լեռնաշղթայում։ Քարանձավը հայտնի է եղել դարեր շարունակ։ 60 կմ երկարությամբ և 1727 մետր խորությամբ ուսումնասիրված այս քարանձավը աշխարհի ամենախորը հայտնի քարանձավն էր մինչ 2001 թվականին Վրաստանում Կրուբեր (2199 մետր) քարանձավի հայտնաբերումը։

Լամպրեխտսոֆեն քարանձավն ամենախորը քարանձավն է Ավստրիայում[1] և հինգերորդը աշխարհում (2022 թվականի հունվարի դրությամբ)[2]։

Գտնվելու վայր և հիդրոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավի մուտքը Զալախ գետ Զալախտալ հովտում է, անմիջապես Պիցգաուերշտրասե (B311) ֆեդերալ ճանապարհի մետ` Լոֆեր և Զալֆելդեն քաղաքների միջև, Օբսթհուրն քաղաքի մոտակայքում։

Քարանձավային համակարգի խորությունը 1727 մետր է։ Լամպրեխտսոֆենի քարանձավային հոսքը Լեոգանգեր քարանձավի հիմնական դրենաժն է[3]։ Հոսքի նշման փորձերը ցույց են տվել, որ նրա ջրհավաք ավազանը տարածվում է Բիրնհորնի վրա գտնվող Էբերսբերգկարեի ամենավերին մասերում[3] Այնտեղ ծովի մակարդակից 2296 մ բարձրության վրա գտնվում է երկրորդ մուտքը, որը հայտնաբերվել է 1998 թվականին։ Վիեզերլոխը, որը նույնպես գտնվում է այդտեղ, երկրաբանորեն նման է, բայց հոսում է դեպի Ֆորդերկազերգրաբեն, Շիդերգրաբենի կողային հովիտ` Օբսթուրնի մոտ[3]։

Լամպրեխտսոֆեն քարանձավահոսքի ծավալը ձմռանը կազմում է ընդամենը 10 լ/վ։ Ծանր ջրի ժամանակ, հատկապես ձյան հալվելուց հետո և հորդառատ անձրևների ժամանակ` ավելի քան 1000 լ/վ է չափվել[3]։ Մինչդեռ ամբողջ համակարգի ձմեռային արտանետման արագությունը մոտ 33 մետր ժամում է, իսկ ձնհալի ժամանակ` 330 մ/ժ[3]։

Քարանձավում օդի ջերմաստիճանը ողջ տարին 4-6°C-ի սահմաններում է։

Պատմություն և հետախուզում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամպրեխտս ոֆեն անվան ո(օ)ֆեն վերջավորությունը նշանակում է ժայռային գոյացություն, ժայռ։

Լամպրեխտսոֆենը դարեր շարունակ եղել է գանձ որոնողների թիրախը, ովքեր կասկածում էին, որ ասպետ Լամպրեխտը այնտեղ գանձ է թաքցրել[4]։ Մուտքի մոտ գտնվող միջանցքներում և սրահներում հայտնաբերված կմախքները ցույց են տվել, որ ոմանք ստիպված են եղել կորցնել իրենց կյանքը։ Գանձի որոնման կապակցությամբ նույնիսկ արքեպիսկոպոսն է դիմել իշխանություններին։ Զալֆելդենի դեկան Յակոբ Զելլերին 1722 թվականին հրահանգվել է. «Դուք պետք է խնդրեք աշխարհիկ իշխանություններին ամբողջությամբ փակել Սպելունսենը, այսպես կոչված, Լամպրեխտս-Օֆեն Լոֆերեր պալատում»։ Դա իրականացվե է 1723 թվականին։ Գանձ որոնողներին դեռ հաջողվել է կրկին ու կրկին մտնել քարանձավ։

1833 թվականին անտառապահ Ֆերխլը քարանձավային շրջագայություն է սկսել։ Որպեսզի հետդարձի ճանապարհը ավելի հեշտ գտնի, նա թելով է անցել քարանձավով և կատարել է առաջին էսքիզը։ Լամպրեխտսոֆենլոխի համակարգված հետազոտությունները սկսվել են 1878 թվականին՝ քարանձավագետ (սպելեոնտոլոգ) Անտոն ֆոն Պոսելտ-Ցորիչի (1854-1911) հետ։

Պասաուերի խրճիթը Լեոգանգայն լեռներում

20-րդ դարի սկզբին Լամպրեխտսոֆենն առաջին անգամ համակարգված ուսումնասիրվել և չափվել է Զալցբուրգի Քարանձավագիտության պետական ասոցիացիայի անդամների կողմից։ 1899 թվականին Գերմանական և Ավստրիական Ալպյան ակումբի Պասաու Ալպյան ակումբի բաժինը վարձակալել է քարանձավը և 1904 թվականին քարանձավի դիմաց կառուցել հետազոտական խրճիթ։ 700 մետր քարանձավը բացվել է հանրության համար բացվել է 1905 թվականի հուլիսի 30-ին։ Այն ժամանակ սենսացիա էր էլեկտրական լուսավորությունը 280 գունավոր լամպերով։ Դրա համար կառուցվել է փոքր հիդրոէլեկտրակայան Շտայներհալեից 52 մ ստորև գտնվող քարանձավային հոսքի փոքրիկ ամբարտակի վրա։ Հետագայում, 1974-1975 թվականներին քարանձավը միացվել է հանրային էլեկտրացանցին։

Լոֆերի քաղաքապետ Յոհան Սթայները († 1937) նպաստել է հետագա հետազոտություններին[5]։

Երկար տարիներ Բոքսե սիֆոնային լիճը (ստորջրյա թունելը) կազմել է հասանելի տարածքի վերջը։ Միայն 1962 թվականին Զալցբուրգի քարանձավային ասոցիացիայի սուզորդներին հաջողվել է հաղթահարել այս խոչընդոտը։ Քարանձավի հետագա ուսումնասիրությունը հնարավոր դարձնելու համար նախ պայթեցվեց Բոքսե սիֆոնի ծածկը։ Այնուամենայնիվ, քանի որ միջամտությունը փոխել է քարանձավի կլիման, հետագայում սիֆոնը նորից տեղադրվել է և շրջանցվել կարճ, կողպվող թունելով։

Հետագա տասնամյակների բազմաթիվ արշավախմբերի ընթացքում հայտնաբերվել, ուսումնասիրվել և չափվել են քարանձավի բազմաթիվ նոր մասեր։ Սա տեխնիկապես ավելի ու ավելի բարդ է եղել, քանի որ Լամպրեխտսոֆեն մուտքը քարանձավի գրեթե ամենախոր` ստորին կետն է, և այնտեղից այն հիմնականում գնում է վերև։ Որոշ լճեր և գետեր անցնելու համար անհրաժեշտ է հաղթահարել պատերի վրայի բազմաթիվ աստիճաններ, շլուֆեներ (Schlufe, նեղ տեղ [քարանձավում], որով կարելի է անցնել միայն սողալով) և հիմնանցքեր, իսկ սիֆոնները հաղթահարելու համար անհրաժեշտ են փչովի նավակներ և սուզորդական հարմարանքներ։

Ավելի քան 1000 մետր ներս բարձրանալուց հետո Լամպրեխտսոֆենը համարվել է աշխարհի ամենաբարձր քարանձավը։ Վերջնական կետերին կարելի էր հասնել միայն մի քանի օր տևողությամբ շրջագայությունների միջոցով, ինչը դժվարացրել է հետագա ուսումնասիրությունները, հատկապես նյութերի տեղափոխման աշխատատարության պատճառով։ Ուստի որոշվել է Լեոգանգեր Շտայնբերգի սարահարթից երկրորդ մուտք փնտրել։ 1990-ականներին հետազոտական խմբերը, հատկապես Լեհաստանից, մի քանի շաբաթ տևողությամբ հետազոտելով փորձել են գտնել նման մուտք։ 1998 թվականին երկրորդ մուտքը հայտնաբերվել է Էբերսբերգկարի կարստային սարավանդի վրա։ Մինչև 2001 թվականը Լամպրեխտսոֆենը` ներքևից բարձրանալու վերուվարերի հետ միասին[6] հասնելով ավելի քան 1600 մ բարձրության դարձել է երկրի ամենախորը քարանձավը[7]։ Վերևից բարձրանալը տևում է մի քանի օր և դժվար է ու վտանգավոր՝ չնայած ներկառուցված պարաններին։ Հետազոտությունը դեռ ավարտված չէ։

Քարանձավի պորտալ

Շուրջ 700 մետրը հարմարեցվել է զբոսաշրջության համար` որպես էքսկուրսիոն քարանձավ[8]։ Քարանձավը բաց է ամեն օր ամառային ամիսներին (մայիս-հոկտեմբեր)։ Փորձառու այցելուների համար նաև մի քանի ժամ տևողությամբ պայմանագրով էքսկուրսիաներ են առաջարկվում` ցուցադրական քարանձավի գործողություններից դուրս, ինչպես նաև այն ամիսներին, երբ քարանձավը փակ է։

Արդեն Կանցլերի քարանձավում (Kanzlerhöhle), ցուցադրական քարանձավի միջին մասում, դարպասը տանում է դեպի հետազոտական բաժին։ Այցելուների հատվածի վերջանում է փակ վանդակաճաղով, որից հնարավոր է դիտել քարանձավի խորքերը։

Լամպրեխտսոֆենը Ավստրիայի ամենախոր քարանձավն է և աշխարհի ամենադժվար քարանձավներից մեկն է։ Լճերի, ջրվեժների և կիրճերի բազմազանության պատճառով քարանձավային համակարգը մասնագետների կողմից համարվում է չափազանց գրավիչ։ Հետազոտական մասը սովորաբար կատարվում է ձմռանը, քանի որ ջրի ցածր մակարդակը թույլ է տալիս ավելի լավ առաջ գնալ։ Ամենամեծ մասերին կարելի է հասնել միայն սառնամանիքի ժամանակ, քանի որ միջանցքներից շատերը կարող են ամբողջությամբ լցվել ջրով հորդառատ տեղումների կամ ձնհալի ժամանակ։

Քարանձավի մուտքի մոտ կա իջևանատուն (Օբսթհուրն 28)։

Քարանձավի ջրվեժ

Սիֆոնը (սիֆոն), որը գտնվում է մուտքի ներսում` մոտ հեռավորության վրա, կարող է փակվել առատ տեղումների ժամանակ ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ Սա բազմիցս արգելափակել է մարդկանց դուրս գալ քարանձավից։ Նման դեպքերի համար ամենաուշը 2016 թվականից քարանձավում ստեղծվել է շտապ օգնության ճամբար՝ վերմակներով, որոշ պարագաներով և շտապ օգնության հեռախոսով։

  • 1723 թվականին, մահացու վթարների մասին հայտնի դառնալուց հետո, մուտքը որոշ ժամանակով պարսպապատված էր, բայց գանձ որոնողներին և արկածախնդիրներին դեռ հաջողվել է մտնել քարանձավ։
  • 18-րդ դարում հայտնաբերվել են մարդկանց 14 կմախքներ, որոնց տեղում խաչեր են տեղադրվել։
  • 1991 թվականի հունվարի 4-ին սարքավորումներով հագեցած քարանձավագիտական արշավախումբը ( Նյուրնբերգից ) հայտնվել է ջրով քարանձավում։ 17 հոգուց բաղկացած փրկարարական խումբը՝ ներառյալ երկու ջրասուզակ, ապահով կերպով վայր են բերել երեք տղամարդու և մեկ կնոջ[9]։
  • 1998 թվականի սեպտեմբերի 5-ին 16 մարդ, այդ թվում՝ վեց երեխա, հայտնվել են արագ բարձրացող ջրի թակարդում և փրկարարների հետ միասին դուրս են եկել ուշ երեկոյան[9]։
  • 2013 թվականի օգոստոսի 28-ին նմանատիպ դեպքի հետ կապված էր 26 հյուր, այդ թվում՝ վեց երեխա, որոնք որոգայթի մեջ փակված են մնացել հինգ ժամ[9]։
  • 2002 թվականի հունիսի 29-ին 62-ամյա մի տղամարդ ընկել է և կոտրվածք ստացել՝ չնայած վարարաջրերին փորձելով հասնել ելքին։ Գերմանական զբոսաշրջային խումբը, որոնց հետ էր նա եկել, քարանձավը կարողացել է երեկոյան լքել[9]։
  • 2016 թվականի օգոստոսի 5-ին քարանձավի բազմաթիվ այցելուների հաջողվել է դուրս գալ, երբ ջուրը բարձրացել է, և 7-ամյա տղան անվնաս դուրս է լողացել։ Յոթ մարդ քարանձավում մնացել է մինչև չորս ժամ։ Մոտ երկու ժամ անց` ժամը 15:22-ին է քարանձավի փրկարարական ահազանգը ստացվել։ Ջրի մակարդակն այնքան է ընկել, որ կարողացել են ներս մտնել սարքավորված փրկարարները։ Եվս երկու ժամ անց ընդամենը մինչև ծնկները հասնող ջրից դուրս են եկել սառած մարդիկ երեխաներին հետ։ Քարանձավի մուտքի ռեստորատորը նախքան ահազանգը որոշ ժամանակ այցելուների չէր թողել քարանձավ մտնել[10]։ Ծուղակում հայտնվածները քարանձավում չէին գտել շտապ օգնության հեռախոսը[11]։
  • 2022 թվականի փետրվարի 17-ին Լեհաստանից ժամանած քարանձավագետների գրանցված արշավախմբին հաջողվել է դուրս գալ ստորջրյա սիֆոնից, որի ելքը փակվել է հալոցքի ջրի բարձրացման պատճառով։ Չնայած վաղ նախազգուշացման համակարգին՝ երեք տղամարդիկ, ովքեր այդ առավոտյան մտել էին քարանձավ, չկարողացան ժամանակին վերադառնալ քարանձավի մուտք։ Հաջորդ օրը նրանց հետ կապ են հաստատել քարանձավի փրկարար սուզորդները։ Հակառակ նախկինում մտավախությունների՝ փրկությունը մի քանի օր չի տևել, քանի որ հալոցքի ջրի մակարդակը շատ արագ իջել է, և տղամարդիկ կարողացել են առանց սուզման սարքավորումների անցնել սիֆոնանման խցանման միջով։ Փետրվարի 18-ի գիշերը երեքն էլ լքել են քարանձավը թեթևակի սառած, բայց անվնաս[12]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քարանձավի հիմնական մասը հետազոտվել է ոչ թե ինչպես մյուս խորը քարանձավները՝ վերևից վար իջնելով, այլ ներքևից վերև բարձրանալով[13]։
  • 1998 թվականին՝ քարանձավն աշխարհում ամենախորը դառնալուց մի քանի օր անց, 14 զբոսաշրջիկների խումբը, այդ թվում՝ 7 երեխա, էքսկուրսիայի ժամանակ անսպասելի ջրհեղեղի հետևանքով արգելափակվել են քարանձավում և 11 ժամ սպասել, որ ջուրը իջնի[14]։
  • Ստորգետնյա գետի վրա գտնվող քարանձավում փոքր ամբարտակ է կառուցվել մինի էլեկտրակայանի համար, որը էլեկտրաէներգիա է արտադրում էքսկուրսիաների կարիքների համար[14]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Robert Bouchal, Josef Wirth: Höhlenführer Österreich – Über 100 Höhlen mit Skizzen, Plänen, Zugangsbeschreibungen und 150 Fotos. Pichler Verlag, Wien 2001, ISBN 3-85431-234-2, S. 155–158: Ավստրիայի քարանձավային ուղեցույց. ավելի քան 100 քարանձավ՝ էսքիզներով, հատակագծերով, մուտքի նկարագրություններով և 150 լուսանկարով:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Theo Pfarr, Robert Seebacher, Lukas Plan (2022-01-19). «Die tiefsten Höhlen Österreichs» (PDF). hoehle.org. Verband Österreichischer Höhlenforscher / Ավստրիական քարանձավների ասոցիացիա. Վերցված է 2023-01-13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. «Worlds Longest Caves» (անգլերեն). NSS Geo2, Bob Gulden. 2022-08-21. Վերցված է 2023-01-13-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Karl Mais, Heinrich Mrkos, Robert Seemann (1979.) Die jüngsten Tiefenvorstösse in österreichischen Höhlen aus der Sicht des Karsthydrologen. Gerhard Völkl: Akten des Internationalen Symposiums zur Geschichte der Höhlenforschung Wien 1979. էջ 88–90 Akten des Internationalen Symposiums zur Geschichte der Höhlenforschung Wien 1979, Reihe Wissenschaftliche Beihefte zur Zeitschrift „Die Höhle“ 31, Landesverein für Höhlenkunde in Wien und Niederösterreich, Wien 1984, S. 89, Sp. 2 f, ganzer Artikel S. 88–90, dort S. 92 f.
  4. «Auf den Spuren von». Naturdenkmal Lamprechtshöhle in St. Martin bei Lofer, Salzburg, Österreich, Salzburger Saalachtal, offizielle Homepage (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին. «Խաչակրաց արշավանքից հետո ասպետ Լամպրեխտը տուն բերեց արժեքավոր գանձեր, որոնք, ըստ լեգենդի, փոխանցվեցին իր երկու դուստրերին։ Գանձը պահելու համար երկու դուստրերից մեկը՝ ասպետ Ֆրաուլեյն Նիմերսատը, թաքցրեց այն քարանձավում, որն այդ պահին անհասանելի էր։»
  5. Alois Eder: Das Lamprechtsofenloch, Salzburger Nachrichten, 22. Juni 2012, zuletzt abgerufen am 13. Jänner 2023.
  6. Քարանձավի հատակագիծը 2001 թվականի դրությամբ sktj.pl. կայքում
  7. Alexander Klimchouk: Verband Österreichischer Höhlenforscher und Verband der deutschen Höhlen- und Karstforscher e.V. (Hrsg.), էջ 15–16 . Band 52, Nr. 1. Wien 2001.
  8. «Lamprechtsofen › Forschungsgruppe Höhle und Karst Franken e.V.». Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 26 Besucher fünf Stunden lang in Lamprechtshöhle gefangen OÖN, nachrichten.at, 28. August 2013, abgerufen am 18. Februar 2022.
  10. Sieben Eingeschlossene aus Höhle befreit orf.at, 5. August 2016, abgerufen am 11. August 2016.
  11. Moritz Naderer: Sieben Eingeschlossene nach Stunden aus Lamprechtshöhle gerettet salzburg24.at, 5. August 2016, abgerufen am 18. Februar 2022.
  12. Höhlenrettung könnte Tage dauern orf.at, 18. Februar 2022, abgerufen am 18. Februar 2022.
  13. «Lamprechtsofen - the deepest cave in the world». www.sktj.pl. Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.
  14. 14,0 14,1 «Show Caves of Austria: Lamprechtsofen». Show Caves of the World (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամպրեխտսոֆեն» հոդվածին։