Լեոգանգ լեռներ կամ Լեոգանգյան լեռնաշղթա, տառադարձմամբ` Լեոգանգեր Շտայնբերգեն ( գերմ.՝ Leoganger Steinberge, կամ «Leogang Rock Mountains»)[1], լեռնաշղթաԱվստրիայումԶալցբուրգ նահանգում, որը կազմում է Արևելյան Ալպերի Հյուսիսային կրաքարայինԱլպերի մի մասը։
Լեոգանգ լեռնաշղթան գտնվում է Զալցբուրգ նահանգի Լոֆեր քաղաքի հովտի, Զալֆելդեն և Լեոգանգ կոմունաների միջև և հյուսիս-արևմուտքում գտնվող Լոֆեր լեռների հետ միասին կազմում է երկու լեռնազանգվածներ, որոնք բաժանված են Römersattel կոչվող թամբով (1202 մ), բայց որոնք սահմանվում են Արևելյան Ալպերի ալպյան դասակարգմամբ որպես մեկ ենթախումբ (Լոֆեր և Լեոգանգ լեռներ)։
Լեոգանգ լեռները սահմանափակված են Արևելակենտրոնական Ալպերով` հարավում Կիցբյուել քաղաքի և արևելքում Շտեյներնես Մեեր սարավանդի միջև խորը կտրված հովիտներով։ Լեոգանգ լեռնաշղթային բնորոշ են բարձր սարավանդերը՝ զառիթափ կողքերով և կտրուկ ալիքավոր բարձր կարերով։
Ինչպես բնորոշ է կարստային լեռներին, Լեոգանգ լեռները նույնպես բազմաթիվ քարանձավներ ունեն։ Դրանցից ամենահայտնին 60 կմ լայնությամբ և 1727 մ խորությամբ Ավստրիայում ամենախորը` Լամպրեխտսոֆեն քարանձավն է[2], որը գտնվում է Պինցգաուերշտրասե (B311) ֆեդերալ մայրուղու (B - Բունդեսշտրասե) անմիջապես եզրին` Լոֆեր և Զալֆելդեն քաղաքների միջև, մուտքը` Զալախ գետի Զալախթալ հովտից։ 1988 թվականին աշխարհի ամենախորը քարանձավն է ճանաչվել[3], 2022 թվականի դրությամբ խորությամբ առաջինն է Ավստրիայում և հինգերորդը աշխարհում[4]։
Նշանավոր լեռնազանգված է նաև Մելքերլոխ քարանձավը Բիրնհորն լեռան հարավ-արևելյան կողմում։ Բիրնհորնը Լեոգանգ լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է իր 2634 մետր բարձրությամբ։ Ավստրիական բանակիՀոխֆիլցեն ռազմական ուսումնական տարածքը գտնվում է Լեոգանգ լեռնաշթայի արևմուտքում[5]։ Քանի որ գերմանական Զաալֆորստ անտառտնտեսությունը գտնվում է Լեոգանյան լեռներում, դրանց մեծ մասը պատկանում է Բավարիային։
Լեոգանգ լեռներում կա ընդամենը երկու լեռնային խրճիթ։ Նրանք պատկանում են DAV - Deutscher Alpenverein - գերմանական ալպյան ակումբին, սակայն շահագործվում են տեղի ավստրիացիների կողմից։ DAV-ը կիրառում է Փոխադարձ իրավունքի (Recripical Rights) համակարգ, որը խոշոր միջպետական և որոշ միջազգային մրցարշավային ակումբներին անդամակցելու արտոնություններից օգտվելու հնարավորություն է տալիս, որով DAV-ը կարողանում է օգտվել Ավստրիական Ալպիական ակումբի (OEVA) անդամների համար նախատեսված զեղչերից։
Lamprechtsofen քարանձավային ռեստորան (664 մ). բաց է ամռանը և ձմռանը միայն ցերեկային ժամերին, անմիջապես Լոֆեր-Զալֆելդենի միջև գտնվող Բունդեսշտրասե (B) դաշնային ճանապարհի վրա։
Պասաուեր խրճիթ (2033 մ). բաց է ամռանը հունիսի կեսերից մինչև սեպտեմբերի վերջ, գտնվում է Լեոգանգ հովտում։ Ունի 45 ներքնակ քնապարկեր, ձմեռային սենյակ 6 անկողնով։ Գտնվում է Լեոգանգում, քայլելու ժամանակը Լեոգանգից՝ 3-ից 4 ժամ։