Լաիմա
Լաիմա | |
---|---|
Տեսակ | Շոկոլադ արտադրող ընկերություն |
Հիմնադրված է | 1870 |
Վայր | Ռիգա, Լատվիա |
Երկիր | Լատվիա |
Արդյունաբերություն | chocolatier? և manufacture of cocoa, chocolate and sugar confectionery? |
Աշխատողների թիվ | 148 մարդ (2013) |
Մայր ընկերություն | Orkla Latvija? |
Սեփականատեր | Orkla Latvija? |
Կայք | laima.lv |
Laima (confectioner) Վիքիպահեստում |
Լաիմա, հրուշակեղենի ամենամեծ արտադրողը Լատվիայում։ Նրա շտաբը գտնվում է Ռիգայում։ Լաիման է ճակատագրի աստվածուհին է լատվիական դիցաբանությունում։
Ընկերության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնադրվել է 19-րդ դարում, երբ Թեոդոր Ռիեգերթ ընկերությունը Ռուսական կայսրության Բալթյան նահանգների խոշորագույն հրուշակագործական ընկերություններից մեկն էր։ Չնայած ռուսաստանյան շուկաների կորստին, ընկերությունը պահպանեց իր գլխավոր շուկայական դիրքը 1918 թվականին Լատվիայի անկախության պահպանումից հետո։ Ընկերության ներկայիս անունը ընդունվել է 1925 թվականին՝ երկու եղբայրներ Էլիահուի և Լեոնիդ ֆրոմենչենկոյի հետ միաձուլվելուց հետո։ 1933 թվականին, այն բանից հետո, երբ վաճառվեց ընկերությունը, Էլիահու Ֆորչենկոն հիմնադրեց Էլիտեն Իսրայելում՝ Ռամաթ Գանում[1]։
Թե՛ 1930-ականների և թե՛ Սովետական ժամանակաշրջանը Լատվիայում, Լաիման Լատվիայում գլխավոր հրուշակեղեն արտադրողն էր, որն հետագայում խորհուրդների կողմից անվանվել է Ուզվարա` որպես ծանր քաղցրավենիքի հիմնական արտադրող։
90-ականներին Լատվիան վերականգնել է իր անկախությունը, և Լաիման միավորվել է ինչպես Ուզվարայի, այնպես էլ թխվածքի, վաֆլիի և տորթերի արտադրության Ստաբուրաձեի հետ`դառնալով մեկ ընկերություն` Լաիմա անվան տակ։
Ի տարբերություն ազգային ապրանքանիշերի նման տարածաշրջանային արտադրողների, ինչպիսիք են Լիտվայի Կարունա, Շվեդիայի Մարաբոու (Marabou) և Նորվեգիայի Ֆրեիա (Freia ), Լաիմային հաջողվել է խուսափել միջազգային Kraft Foods-ի վերահսկողությանը ենթարկվելուց։
Լաիմայի սեփականությունը վերահսկվում է Nordic Food–ի կողմից, որը պատկանում է տեղական գործարար Daumants Vītols–ին[2]։
2006 թվականի դեկտեմբերին Լաիմայի բաժնետոմսերը Ռիգայի ֆոնդային բորսայում ներկայացնելուց հետո, վերահսկող սեփականատերերը որոշեցին ևս մեկ անգամ մասնավոր դարձնել ընկերությունը՝ շուկա հանելով 2007 թվականի հուլիսի 13-ին[3]։
Լաիմայի մայր ընկերությունը ձեռք է բերվել Օրկլա Գրուպի կողմից 2014 թվականի օգոստոսին[4]։
Ապրանքանիշի ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաիմայի ներկայիս արտադրանքի ցանկում ամենաերկար պատմություն ունեցող արտադրանքը շոկոլադե կոնֆետն է՝ Սերենադեն (Serenāde), որի բաղադրատոմսը մնացել է անփոփոխ 1937 թվականից ի վեր։
Ռիգայում գլխավոր ճարտարապետական հուշարձանը Լաիմայի ժամացույցն է Ազատության հուշարձանի մոտ։ Սա դասական հանդիպումների վայր է Ռիգայում գտնվող մարդկանց համար։
Որպես հրապարակային ժեստ՝ 2007 թվականին Լաիման Ռիգայի ծովի կղզու բնակիչներին տվեց շոկոլադից պատրաստված արջի 40 կգ-ոց արձան՝ հիշատակելու համար շագանակագույն արջին, որը հավանաբար անցավ Լատվիայի մայրցամաքից մինչև Էստոնիայի կղզի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The murder of the Jews in Latvia: 1941-1945 By Bernhard Press
- ↑ «Par 'Nordic Food' vienīgo īpašnieku kļuvis Daumants Vītols». Delfi. 2012 թ․ նոյեմբերի 23.
- ↑ «Laima verschwindet von der Börse» (գերմաներեն). nov.ost.info. 2007 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Orkla expands its Baltic operation by acquiring strong local brands». Orkla Group. 2014 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (in Latvian, Russian and English)
- Images of Laima wrapper designs throughout the decades