Լազենկովսկի կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազենկովսկի կամուրջ
ԱնունովŁazienki Park? և Zygmunt Berling?
Երկիր Լեհաստան
ՏեղանքՎարշավա
Տեսակկամուրջ
Թռիչքների քանակ5
Հատում էՎիսլա
ՃանապարհŁazienkowska Thoroughfare? և downtown ring road in Warsaw?
Երկարություն424,5 մետր
Բացման տարեթիվհուլիսի 22, 1974
Քարտեզ
Քարտեզ

Լազենկովսկի կամուրջ (լեհ.՝ Most Łazienkowski), հնգաթռիչք պողպատե ավտոմոբիլային կամուրջ Վարշավայում, Լեհաստան, Վիսլա գետի վրա։ Կառույցն ունի 423 մետր երկարություն, 28 մետր լայնություն։ Կամրջի վրա կան երեք շերտեր յուրաքանչյուր ուղղությամբ և մայթ հետիոտնի համար։ Կամրջի անունը կապված է Լազենկի այգու և պալատի հետ, որոնք գտնվում են կամրջից հարավ-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավայի գլխավոր հատակագծով նախատեսված է եղել Լազենկովսկի կամուրջը կառուցել 1960-ական թվականներին։ Կամրջի նախագծի վրա աշխատել է «Տրանսնախագիծ» ինժեներական բյուրոյի թիմը Եժի Մազուրի ղեկավարությամբ։ Շինարարությունը տևել է 1971 թվականից մինչև 1974 թվական։ Կամրջի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1974 թվականի հուլիսի 22-ին Լեհաստանի վերածննդի օրը, ինչի մասին վկայում է բրոնզե հուշատախտակը՝ տեղադրված կամրջի հարավային ճաղաշարքում[1]։ Կամուրջը դարձավ ժողովրդական բանակի ծառուղու շարունակությունը և ընդգրկվեց նոր Լազենկովսկի ուղեգծի կազմում։

1981-1998 թվականներին կամուրջը կոչվել է «Գեներալ Զիգմունտ Բերլինգի անվան Լազենկովսկի կամուրջ»՝ ի պատիվ Լեհաստանի ռազմական հրամանատար, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից Զիգմունտ Բերլինգի, սակայն գործնականում այս անունը գրեթե չի օգտագործվել։

Բացումից հետո կամուրջը բազմիցս վերանորոգվել է։ 1975 թվականին կամրջի վրա տեղի է ունեցել առաջին հրդեհը, ավելի մեծ հրդեհ բռնկվել է 2015 թվականի փետրվարի 14-ին, այրվել են վահանակները, ապամոնտաժվել է տեխնիկական հարթակը։ Կամրջային կառուցվածքների վնասներով պայմանավորված՝ կամուրջը մի քանի ամսով փակվել է։ Ամբողջությամբ փոխարինվել է կամրջի կառուցվածքը։ Կամրջի վերաբացումը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 28-ին[2]։

Մեքենաների երթևեկությունը կամրջի վրա ինտենսիվ է։ Միջին հաշվով մեկ օրում կամրջով անցնում է 117752 ավտոմեքենա (ըստ 2015 թվականի տվյալների)[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stanisław Ciepłowski: Napisy pamiątkowe w Warszawie XVII—XX w.. Warszawa: Państwowe Wydawnictwo Naukowe, 1987, s. 34. ISBN 83-01-06109-X.
  2. Most Łazienkowski otwarty. «Gazeta Wyborcza», s. 4, 29 października 2015.
  3. Tysiące pojazdów na mostach. Gdzie najwięcej?

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]