Լազար Չափչախյան
Լազար Չափչախյան | |
---|---|
մարտի 6, 1911 կամ մարտի 3, 1911 - ապրիլի 13, 1942 (31 տարեկան) | |
Ծննդավայր | Մեծ Սալա, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Կրեստցի, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | battalion commissar? |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-ֆիննական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Լազար Սերգեյի Չափչախյան (Ղազարոս Չափչախով) (մարտի 6, 1911 կամ մարտի 3, 1911, Մեծ Սալա, Ռոստովի շրջան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - ապրիլի 13, 1942, Կրեստցի, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս, ավիացիայի մայոր։
Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի շքանշաններով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Խարկովի ավիաուսումնարանի կոմիսարների դասընթացները (1939)։ 1939—1940 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդա-ֆիննական ռազմաճակատին («Ձմեռային պատերազմ»)։ Խորհրդային Միության վրա Ֆաշիստական Գերմանիայի հարձակման առաջին օրերից, 38-րդ կործանիչ ավիագնդի կազմում (1942 թվականի ապրիլի սկզբին՝ հրամանատարը)՝ Հյուսիս-արևմտյան ռազմաճակատի ուղղությամբ մղված օդային մարտերին։ Կատարել է 368 մարտական թռիչք, մասնակցել 59 օդային մարտի։
Հերոսաբար զոհվել է Կրեստցիի օդանավակայանում (Լենինգրադի մարզ), մարտական պատասխանատու առաջադրանք կատարելիս։ «Հայրենական մեծ պատերազմում» հերոսի կոչման արժանացած առաջին հայ մարտիկն է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Советского Союза начальствующему составу Красной Армии» от 21 июля 1942 года // Ведомости Верховного Совета Союза Советских Социалистических Республик : газета. — 1942. — 23 июля (№ 28 (187)). — С. 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 685)։ |
|
- Մարտի 6 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Մարտի 3 ծնունդներ
- Ապրիլի 13 մահեր
- 1942 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ հայազգի հերոսներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- ԽՄԿԿ անդամներ