Իրինա Լոբաչովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Լոբաչովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Ирина Викторовна Лобачёва
Մասնագիտացում՝գեղասահորդուհի, սառցի վրա պարող և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 18, 1973(1973-02-18) (51 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
165 սանտիմետր

Իրինա Լոբաչովա (ռուս.՝ Ири́на Ви́кторовна Лобачёва, փետրվարի 18, 1973(1973-02-18), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի (պարեր սառույցի վրա)։ Սոլթ Լեյք Սիթիում կայացած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր` Իլյա Ավերբուխի հետ։ 2002 թվականին՝ Աշխարհի չեմպիոն, 2003 թվականին՝ Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի չեմպիոն (1997, 2000-2002): Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքով սկսել է զբաղվել 1979 թվականից։ Առաջին զուգընկերը եղել է Ալեքսեյ Պոսպելովը։ Առաջին մարզիչը` Նատալյա Դուբինսկայան։

1992 թվականին զույգ է կազմել Իլյա Ավերբուխի հետ։ 1994 թվականին մարզիչներ Նատալյա Լինիչուկի և Գեննադի Կարպոնոսովի հետ տեղափոխվել են Դելավեր, ԱՄՆ։

1995 թվականի մարտի 10-ին ամուսնացել է զուգընկեր Իլյա Ավերբուխի հետ։

1998 թվականին նրա դեբյուտն էր Ձմեռային օլիպիական խաղերում։

2003 թվականին Լոբաչովա/ Ավերբուխ զույգն ավարտել է սիրողական սպորտային կարիերան։

2004 թվականի մարտի 3-ին ծնվել է նրանց որդին՝ Մարտինը։

Մասնակցել է Առաջին ալիքի (Ռուսաստան) նախագծերին՝ «Աստղերը սառույցի վրա» և «Սառցե դարաշրջան»՝ երգիչ Վալերի Սյուտկինի հետ («Աստղերը սառույցի վրա»), դերասան Դմիտրի Մարյանովի հետ («Սառցե դարաշրջան») և դերասան Վլադիմիր Շևելկովի հետ («Սառցե դարաշրջան-2»), ինչպես նաև նորից Դմիտրի Մարյանովի հետ՝ «Սառցե դարաշրջանի» երրորդ սեզոնում (2009 թվական2010 թվականին մասնակցում է Առաջին ալիքի (Ռուսաստան) նախագծին՝ «Սառույց և կրակ»՝ դերասան Դենիս Մատրոսովի հետ։

2007 թվականի նոյեմբերին Իրինան և Իլյան հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին։

2009-2011թթ. ոչ պաշտոնական ամուսնական կապով ապրում էր դերասան Դմիտրի Մարյանովի հետ։

Ներկա պահին Իրինա Լոբաչովան փորձում է իրեն որպես մարզիչ։ Աշխատել է, մասնավորապես, Քսենյա Շմիրինա/Եգոր Մայստրով պարային զույգի հետ, ովքեր ներկայացնում էին Բելառուսիան[1]։

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության շքանշանի ասպետ (2003)՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, 2002 թ. Սոլթ Լեյք Սիթիի XIX օլիմպիադայի խաղերում սպորտային բարձր նվաճումներիր համար[2]

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի. Ավերբուխի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1993-1994 1994-1995 1995-1996 1996-1997 1997-1998 1998-1999 1999-2000 2000-2001 2001-2002 2002-2003
Ձմեռային օլիմպիական խաղեր 5 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 13 15 6 7 4 4 4 3 1 2
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 9 5 5 4 3 4 3 3 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 2 3 3 1 2 2 1 1 1
Գրան-Պրի եզրափակիչ 5 4 3 4 2 1
Этапы Гран-При:Skate America 2 2 2 2 2
Этапы Гран-При:Skate Canada 4 3
Nations Cup 3 4
Trophee Lalique 1 2
Этапы Гран-При:Cup of Russia 2 2 2 2 1
Этапы Гран-При:NHK Trophy 8 2 2 1
Բարի կամքի խաղեր 2 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. К.Шмырина и Е.Майстров(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  2. Указ Президента РФ от 5 мая 2003 г. N 502 "О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]