Իրժի Յարոշիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրժի Յրոշիկ
Jiří Jarošík
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 27, 1977(1977-10-27)[1][2][3][…] (46 տարեկան)
Ծննդավայր Ուստի նադ Լաբեմ, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[2]
Հասակ 196 սմ
Քաշ 89 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Չեխիա Սլովան (Լիբերեց)
Համար մարզիչ
Պատանեկան կարիերա
1985—1986 Չեխիա Կոմաշտավ Շուդերով
1986—1988 Չեխիա Ուստի նադ Լաբեմ
1988—1990 Չեխիա Տեպլիցե
1995—1996 Չեխիա Սլովան (Լիբերեց)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996—2003 Չեխիա Սպարտա (Պրահա) 101 (20)
1997—1999  Չեխիա Սլովան (Լիբերեց) 39 (2)
2003—2004 Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա 56 (12)
2005—2006 Անգլիա Չելսի 14 (0)
2005—2006  Անգլիա Բիրմինգհեմ Սիթի 24 (5)
2006—2008 Շոտլանդիա Սելտիկ 33 (5)
2008—2009 Ռուսաստան Կռիլյա Սովետով 49 (4)
2010—2011 Իսպանիա Ռեալ Սարագոսա 56 (5)
2011—2013 Չեխիա Սպարտա (Պրահա) 47 (5)
2013—2015 Իսպանիա Ալավես 52 (4)
Ազգային հավաքական
1994 Չեխիա Չեխիա (մինչև 16) 2 (0)
1997 Չեխիա Չեխիա (մինչև 20) 6 (1)
1997—2000 Չեխիա Չեխիա (մինչև 21) 24 (4)
2000—2005 Չեխիա Չեխիա 23 (0)
Մարզչական կարիերա
2017 Չեխիա Սպարտա (Պրահա) (մինչև 21) մարզիչ
2018— Չեխիա Սլովան (Լիբերեց) մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իրժի Յարոշիկ (չեխ․՝ Jiří Jarošík, հոկտեմբերի 27, 1977(1977-10-27)[1][2][3][…], Ուստի նադ Լաբեմ, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[2]), չեխ նախկին ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան։ Չեմպիոն է դարձել չորս երկներում՝ Չեխիայում, Ռուսաստանում, Անգլիայում և Շոտլանդիայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին դարձավ ԲԿՄԱ (Մոսկվա) ակումբի խաղացող՝ «բանակայինների» կողմից գնվելով $ 3,7 միլիոնով, ինչը ռեկորդային գումար էր այդ ժամանակվա Ռուսաստանի համար[4]։ Ակումբի կազմում հանդես է եկել մինչև 2005 թվականը և 2003 թվականին դարձել Ռուսաստանի չեմպիոն։ 2004 թվականին նվաճել է Ռուսաստանի Սուպերգավաթը[5]։ Երկու անգամ ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակներում՝ զբաղեցնելով № 2 հորիզոնականը (2003, 2004)։ 2003 թվականի հունիսի 30-ին հանդես է եկել Ռուսաստանի առաջնության լեգեոներների հավաքականում։

2005 թվականին տեղափոխվել է լոնդոնյան «Չելսի» ակումբ 8 միլիոն եվրոյով, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կազմել է տարեկան շուրջ 2 միլիոն եվրո[6]։ Մրցաշրջանի արդյունքով չեխն իր ակումբի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն[7], բայց «կապույտների» կազմում անցկացրել է ընդամենը երեք խաղ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այդ պատճատով վարձավճարով ուղարկվել է «Բիրմինգհեմ» ակումբ[8]։ Այս անգլիական ակումբի համար նա 24 խաղում խփել է 5 գոլ, իսկ նրանից հետո, երբ թիմն անցել է երկրորդ դիվիզիոն, ֆուտբոլիստը վերադարձել է Լոնդոն և անմիջապես տեղափոխվել շոտլանդական «Սելտիկ» ակումբ[9]։ «Կելտերի» ակումբի կազմում անցկացրած առաջին խաղում Յարոշիկը խփել է իր առաջին գոլը այդ ակումբում[10]։ 2007 թվականի արդյունքներով նա դարձել է Շոտլանդիայի չեմպիոն[11]։ Իր ակումբի հետ Յարոշիկը կարողացել է հասնել Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ՝ հաղթելով Մոսկվայի «Սպարտակին»[12]։

2008 թվականին փետրվարից մինչև 2009 թվականի դեկտեմբեր հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի «Կռիլյա Սովետով» (Սամարա) ակումբի կազմում, որը հունվարի 31-ին ձևակերպել է Յարոշիկի տեղափոխությունը «Սելտիկից» 1 մլն եվրոյի դիմաց[13] և խաղացողի հետ երկու տարվա պայմանագիր կնքել[14]։ 2008 թվականի մայիսի 2-ին նա կատարել է իր նորամուտը ակումբի կազմում՝ մասնակցելով Ռուսական առաջնության՝ «Ամկար» ակումբի դեմ խաղին, որն ավարտվել է 2։0 հաշվով։ «Սամարացիների» կազմում հանդես գալու ընթացքում տվել է սկանդալային հարցազրույց «Սպորտ-Էքսպրես» թերթին՝ հայտարարելով, որ մի քանի ամիս ֆուտբոլիստներին չի վճարվել նրանց աշխատավարձերն ու պարգևավճարները[15], ինչի համար ակումբը նրան տուգանել է 400 հազար դոլար[16] և սպառնացել խզել պայմանագիրը[17]։ Սեզոնի վերջում նա հեռացել է սամարական ակումբից[18], որը նրան պարտք է մնացել 1 մլն դոլար։

2010/11 մրցաշրջանում Յարոշիկը խաղացել է «Սարագոսա» ակումբում[19]։ Սակայն նա հեռացել է ակումբից, քանի որ ակումբն իրեն պարտք էր աշխատավարձի 80%-ի չափով (իսպանական լրատվամիջոցների համաձայն` առնվազն 171 հազար եվրո)[20]։

2011 թվականին օգոստոսի 12-ին ֆուտբոլիստը երկամյա պայմանագիր է կնքել Պրահայի «Սպարտայի» հետ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ[21][22][23]։ Չեխական ակումբը հասել է 2012/13 Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ, որտեղ պարտվել է Յարոշիկի նախկին ակումբին՝ մրցաշարի ապագա հաղթող «Չելսիին»[24]։ 2013 թվականին ամռանը Պրահայի ակումբի ղեկավարությունը չի երկարաձգել պայմանագիրը 35-ամյա կիսապաշտպանի հետ և նրան հնարավորություն է տվել նոր ակումբ փնտրել[25]։

Արդյունքում Յարոշիկը վերադարձել է Իսպանիա, որտեղ խաղացել է Սեգունդայում՝ «Ալավեսի» կազմում[26]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ապրիլի 29-ին ծնվել է Իրժի Յարոշիկի ու Զլատայի ավագ դուստրը՝ Սոֆյան։ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին ծնվել է նրանց երկրորդ դուստրը՝ Վիկտորյան։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային
  • Չեխիայի չեմպիոն (4) – 1997, 2000, 2001, 2003
  • Ռուսաստանի չեմպիոն – 2003
  • Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն– 2004/05
  • Շոտլանդիայի չեմպիոն – 2007
  • Ռուսաստանի սուպերգավաթի դափնեկիր – 2004
Անձնական
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (2) – № 2 (2003, 2004),
  • «Ոսկե պայտ» մրցանակաբաշխության շրջանակներում 2003 թվականին ստացել է «Բրոնզե պայտ» և 2004 թվականին՝ «Արծաթե պայտ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. самая дорогая покупка российскими клубами за всю историю
  5. «Ярошик Иржи | ЦСКА. Профессиональный Футбольный Клуб». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  6. Ярошик перешёл в «Челси» за €8 млн
  7. Ярошик: из ЦСКА в «Челси» перешёл не напрасно
  8. Ярошик перешёл в «Бирмингем»
  9. Иржи Ярошик рад переходу в шотландский «Селтик»
  10. Ярошик забил в первом же матче за «Селтик»
  11. После Чехии, России и Англии Ярошик выиграл чемпионат Шотландии
  12. Полузащитник «Селтика» Иржи Ярошик: На нашем месте мог бы быть «Спартак»
  13. «Рособоронэкспорт» выкупил у «Селтика» Иржи Ярошика
  14. Иржи Ярошик стал игроком «Крыльев Советов»
  15. Ярошик: некоторым ребятам «Крылья» должны большие деньги
  16. Ярошик: за то интервью меня оштрафовали на $ 400 тыс.
  17. «Крылья Советов» могут разорвать контракт с Ярошиком
  18. Ярошик и Коллер поблагодарили самарских болельщиков
  19. «Ярошик подписал контракт с «Сарагосой»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  20. Ярошик: «Сарагоса» должна мне 80 % зарплаты
  21. «Jiří Jarošík se vrací do Sparty» (չեխերեն). Oficiální stránky prvoligového fotbalového klubu AC Sparta Praha. 13.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  22. «Těším se na atmosféru i na evropské poháry» (չեխերեն). Oficiální stránky prvoligového fotbalového klubu AC Sparta Praha. 13.08.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  23. «Jarosik zu Sparta Prag» (գերմաներեն). transfermarkt.de. 13.08.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  24. «Челси» пробился в 1/8 финала Лиги Европы, сыграв вничью со «Спартой»
  25. «Спарта» не стала продлевать контракт с Ярошиком
  26. Иржи Ярошик будет играть за «Алавес»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրժի Յարոշիկ» հոդվածին։