Իվան Տուրգենևի ամառանոց
Իվան Տուրգենևի ամառանոց | |
---|---|
Տեսակ | թանգարան և շալէ |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Տեղագրություն | Բուժիվալ[1] |
Հասցե | 16, rue Ivan-Tourgueniev |
Հիմնադրվել է | 1978 |
Կայք | tourgueniev.fr |
Իվան Տուրգենևի ամառանոց (ֆր.՝ Musée Européen Ivan-Tourgueniev), գրող Իվան Տուրգենևի թանգարանը Բուժիվալում (Ֆրանսիայի Իվելինի դեպարտամենտ), գտնվում է Իվան Տուրգենևի 16 հասցեում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1870-ականների վերջին Ֆրանսիա վերադառնալուց հետո Ի. Տուրգենևը իր համար կառուցում է «Յասենի» անունը կրող ամառանոցը։ Նա 1875 թվականից սկսած մինչև մահվան օրը՝ 1883 թվականի սեպտեմբերի 3-ը, գարնանն ու աշանն ապրել է ամառանոցի երկրորդ հարկի պատշգամբով աշխատասենյակում։ Հենց այս սենյակում են գրվել իր «Արձակ բանաստեղծությունները», իսկ 1876 ավարտել է Գյուստավ Ֆլոբերի «Լեգենդներ սուրբ Յուլիանի մասին»։
Այստեղ էին հավաքվում Տուրգենևի ընկերները՝ գրողներ Էմիլ Զոլան,Ալֆոնս Դոդեն, Գոնկուր եղբայրներերը, Վլադիմիր Սոլոգուբը,Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը, նկարիչ Վասիլի Վերեշչագինը, երգահաններ Քամիլ Սեն-Սանսը և Գաբրիել Ֆորեն։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը փրկվել է 1970-ականներին Ալեքսանդր Զվիգիլսկու և նրա ստեղծած« Ասոսացիա Իվան Տուրգենևի ընկերների, Պոլինա Վիարդոյի և Մարիա Մալիբրանի» շնորհիվ։
Շինության առաջին հարկում ներկայացված է մշտական ցուցահանդես` նվիրված Ի. Թուրգենևի կյանքին և իր շրջապատի ներկայացուցիչներին (Վիարդո ընտանիքին, կոմպոզիտորներին, արվեստագետներին և գրողներին)` Ռուսաստանում և Ֆրանսիայում։ Այստեղ է գտնվում հուշանվեր գերմանական դաշնամուր, որը, 1990 թվականից, գտնվում է պետական պաշտպանության տակ:Երկրորդ հարկում երկու սենյակ կա, որտեղ ապրել է Տուրգենևը:Այն վերականգնվել է Պոլինա Վիարդոյի աղջկա հուշերով։
Թանգարանը մշտապես կազմակերպում է ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, համերգներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Hélène Rochette, Maisons d'écrivains et d’artistes. Paris et ses alentours, Կաղապար:P.124-127, Parigramme, Paris, 2004 2-84096-227-6
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Տուրգենևի ամառանոց» հոդվածին։ |