Իվան Պացայկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Պացայկին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռումիներեն՝ Ivan Patzaichin
Մասնագիտացում՝կանոեիստ
Երկիր՝ Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 26, 1949(1949-11-26)
Ծննդավայր՝Mila 23, Crișan, Տուլչա, Ռումինիա
Մահվան ամսաթիվ՝սեպտեմբերի 5, 2021(2021-09-05)[1] (71 տարեկան)
Մահվան վայր՝Բուխարեստ, Ռումինիա[2]
Ակումբ՝Դինամո Բուխարեստ
176 սմ[3]
Քաշ՝79 կգ

Իվան Պացայկին (iˈvan paˈt͡sajkin, նոյեմբերի 26, 1949(1949-11-26), Mila 23, Crișan, Տուլչա, Ռումինիա - սեպտեմբերի 5, 2021(2021-09-05)[1], Բուխարեստ, Ռումինիա[2]), ռումինացի մարզիկ, նախկին կանոեիստ։ Մասնակցել է 1968 թվականից մինչև 1984 թվականն անցկացված բոլոր խոշոր մրցաշարերին, այդ թվում՝ 5 Օլիմպիական խաղերի և նվաճել 7 օլիմպիական ու 22 աշխարհի առաջնությունների մեդալներ, այդ թվում՝ 4 օլիմպիական ոսկե մեդալ։ Դրա շնորհիվ նա դարձել է բոլոր ժամանակների լավագույն ռումինացի կանոեիստը[3]։ Նա աշխատել է որպես կանոեի մարզիչ՝ մասնակցելով ևս 5 Օլիմպիական խաղերի[4]։ 1990 թվականին նա պարգևատրվել է Օլիմպիական շքանշանով, իսկ 2006 թվականին համազգային հարցման արդյունքում ընդգրկվել է բոլոր ժամանակների հարյուր մեծագույն ռումինացիների ցանկում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պացայկինը դստեր հետ 1984 թվականի Օլիպիական խաղերից հետո

Պացայկինը ծնվել է Միլա 23 գյուղում, ռուսաստանից գաղթած Լիպովանների ընտանիքում։ Հայրը՝ Վիկոլը, եղել է ձկնորս, իսկ մայրը՝ Ալեքսանդրան՝ դերձակուհի։ Նա, պապիկից ոգեշնչվելով, վաղ տարիքում սկսել է զբաղվել թիավարությամբ[5] և որոշել է դառնալ կանոեիստ՝ հեռուստատեսությամբ դիտելով իր 2 համագյուղացիներին` Վիկոլ Ցալաբիկիովին և Սերգեյ Կովալյովին, որոնք 1966 թվականին հաղթել են աշխարհի առաջնությունում։ 1967 թվականին 18 տաերկանում նա տեղափոխվել է մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ նա միացել է «Դինամո» ակումբին։ 1968 թվականին արդեն ներառվել է ազգային հավաքականում և նվաճել օլիմպիական ոսկե մեդալ՝ մրցմանը մասնակցելով Կովալյովի հետ միասին։ 1972 թվականի Օլիմպիական խաղերում Պացայկինը կոտրել է իր թին և գրավել վերջին տեղը միայնակ թիավարությունում։ Այնուամենայնիվ, նա կարողացել է ավարտել մրցավազքը[6]՝ թիավարելով նավակի հատակից պոկած փայտակտորով, և ընդգրկվել է repechage ցանկում[7]։ Նա հաղթել է repechage մրցումում և եզրափակչում։ Զույգով թիավարությանը նա կրկին մասնակցել է Կովալյովի հետ և գրավեց 2-րդ տեղը՝ հաղթողից հետ մնալով 0,03 վայրկյանով[8]։

Պացայկինը իր ողջ կարիերան անցկացրել է «Դինամո» ակումբում՝ նախ որպես մարզիկ[4], ապա` մարզիչ։ Նրա ամենահայտնի աշակերտները եղել են օլիմպիական չեմպիոններ Ֆլորին Պոպեսկուն և Միտիկե Պրիկոպը։ «Դինամոյի» գլխավոր գրասենյակի դիմաց տեղադրված է Պացայկինի արձանը[4]։ Նա հիմնել է «Իվան Պացայկին Միլա 23» ասոցացիան և սկսել Ռոումանիա ազգային ծրագիրը, որի նպատակն է նպաստել մշակութային զբոսաշրջության և ակտիվ հանգստի այլ ձևերի զարգացմանը[9]։ Պացայկինն ունի բնական նյութերից պատրաստվով հագուստների արտադրամաս[4]։

1976 թվականին Պացայկինը ամուսնացել է Գեորգիանայի հետ, որի հետ ծանոթացել է 1975 թվականի օգոստոսին։ Նրանք ունեն 1 դուստր` Իվոնա Բեատրիսը (ծնվել է 1979 թվականին), ովրաշխատում է Հիվանդանոցային հավատարմագրման ազգային հանձնաժողովում[4][5][10]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական արծաթե շքանշան (1990 թվական)
  • Հավատարիմ ծառայության շքանշան (2000)
  • Սպորտային վաստակի շքանշան (ռումիներեն՝ Meritul Sportiv, 2008)
  • Բրիգադի գեներալի ռազմական կոչում ( 2004 թվականի դեկտեմբերի 1)
  • Nihil Sine Deo (2010)[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]