Jump to content

Իվան Պացայկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Պացայկին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անունռումիներեն՝ Ivan Patzaichin
Մասնագիտացումկանոեիստ
Երկիր Ռումինիա
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 26, 1949(1949-11-26)[1]
ԾննդավայրMila 23, Crișan, Տուլչա, Ռումինիա[1]
Մահվան ամսաթիվսեպտեմբերի 5, 2021(2021-09-05)[2] (71 տարեկան)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա[3]
ԱկումբԴինամո Բուխարեստ
Հասակ՝176 սմ[4]
Քաշ79 կգ

Իվան Պացայկին (iˈvan paˈt͡sajkin, նոյեմբերի 26, 1949(1949-11-26)[1], Mila 23, Crișan, Տուլչա, Ռումինիա[1] - սեպտեմբերի 5, 2021(2021-09-05)[2], Բուխարեստ, Ռումինիա[3]), ռումինացի մարզիկ, նախկին կանոեիստ։ Մասնակցել է 1968 թվականից մինչև 1984 թվականն անցկացված բոլոր խոշոր մրցաշարերին, այդ թվում՝ 5 Օլիմպիական խաղերի և նվաճել 7 օլիմպիական ու 22 աշխարհի առաջնությունների մեդալներ, այդ թվում՝ 4 օլիմպիական ոսկե մեդալ։ Դրա շնորհիվ նա դարձել է բոլոր ժամանակների լավագույն ռումինացի կանոեիստը[4]։ Նա աշխատել է որպես կանոեի մարզիչ՝ մասնակցելով ևս 5 Օլիմպիական խաղերի[5]։ 1990 թվականին նա պարգևատրվել է Օլիմպիական շքանշանով, իսկ 2006 թվականին համազգային հարցման արդյունքում ընդգրկվել է բոլոր ժամանակների հարյուր մեծագույն ռումինացիների ցանկում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պացայկինը դստեր հետ 1984 թվականի Օլիպիական խաղերից հետո

Պացայկինը ծնվել է Միլա 23 գյուղում, ռուսաստանից գաղթած Լիպովանների ընտանիքում։ Հայրը՝ Վիկոլը, եղել է ձկնորս, իսկ մայրը՝ Ալեքսանդրան՝ դերձակուհի։ Նա, պապիկից ոգեշնչվելով, վաղ տարիքում սկսել է զբաղվել թիավարությամբ[6] և որոշել է դառնալ կանոեիստ՝ հեռուստատեսությամբ դիտելով իր 2 համագյուղացիներին` Վիկոլ Ցալաբիկիովին և Սերգեյ Կովալյովին, որոնք 1966 թվականին հաղթել են աշխարհի առաջնությունում։ 1967 թվականին 18 տաերկանում նա տեղափոխվել է մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ նա միացել է «Դինամո» ակումբին։ 1968 թվականին արդեն ներառվել է ազգային հավաքականում և նվաճել օլիմպիական ոսկե մեդալ՝ մրցմանը մասնակցելով Կովալյովի հետ միասին։ 1972 թվականի Օլիմպիական խաղերում Պացայկինը կոտրել է իր թին և գրավել վերջին տեղը միայնակ թիավարությունում։ Այնուամենայնիվ, նա կարողացել է ավարտել մրցավազքը[7]՝ թիավարելով նավակի հատակից պոկած փայտակտորով, և ընդգրկվել է repechage ցանկում[8]։ Նա հաղթել է repechage մրցումում և եզրափակչում։ Զույգով թիավարությանը նա կրկին մասնակցել է Կովալյովի հետ և գրավեց 2-րդ տեղը՝ հաղթողից հետ մնալով 0,03 վայրկյանով[9]։

Պացայկինը իր ողջ կարիերան անցկացրել է «Դինամո» ակումբում՝ նախ որպես մարզիկ[5], ապա` մարզիչ։ Նրա ամենահայտնի աշակերտները եղել են օլիմպիական չեմպիոններ Ֆլորին Պոպեսկուն և Միտիկե Պրիկոպը։ «Դինամոյի» գլխավոր գրասենյակի դիմաց տեղադրված է Պացայկինի արձանը[5]։ Նա հիմնել է «Իվան Պացայկին Միլա 23» ասոցացիան և սկսել Ռոումանիա ազգային ծրագիրը, որի նպատակն է նպաստել մշակութային զբոսաշրջության և ակտիվ հանգստի այլ ձևերի զարգացմանը[10]։ Պացայկինն ունի բնական նյութերից պատրաստվով հագուստների արտադրամաս[5]։

1976 թվականին Պացայկինը ամուսնացել է Գեորգիանայի հետ, որի հետ ծանոթացել է 1975 թվականի օգոստոսին։ Նրանք ունեն 1 դուստր` Իվոնա Բեատրիսը (ծնվել է 1979 թվականին), ովրաշխատում է Հիվանդանոցային հավատարմագրման ազգային հանձնաժողովում[5][6][11]։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օլիմպիական արծաթե շքանշան (1990 թվական)
  • Հավատարիմ ծառայության շքանշան (2000)
  • Սպորտային վաստակի շքանշան (ռումիներեն՝ Meritul Sportiv, 2008)
  • Բրիգադի գեներալի ռազմական կոչում ( 2004 թվականի դեկտեմբերի 1)
  • Nihil Sine Deo (2010)[10]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Պացայկին» հոդվածին։