Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են (հեռուստասերիալ, 2005)
Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են | |
---|---|
Ժանր | ռազմական հեռուստասերիալ և պատմական հեռուստասերիալ |
Երկիր | Ռուսաստան Չինաստան |
Հիմք | Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են |
Գլխավոր դերերում | Դաշա Չարուշա |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Լյուբիմով |
Սցենարիստ | Բորիս Վասիլև |
Նկարահանման վայր | Բլագովեշչենսկ, Հեյհե և Մոսկվա |
Սերիաների քանակ | 19 և 12 |
Էկրաններին է | 2005-ից |
Ընկերություն | Չինաստանի կենտրոնական հեռուստատեսություն և VID? |
«Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» (չին.՝ 这里的黎明静悄悄, Zhèlide límíng jìngqiāoqiāo, պալլ.՝ Չժելիդե լիմին ցզինցյաոցյա}}), 2005 թվականի չինական հեռուստասերիալ, որը նկարահանել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV) Բորիս Վասիլևի համանուն վիպակի հիման վրա։ Բորիս Վասիլևի բնօրինակ ստեղծագործության նյութը բավարար չի եղել 19 սերիանոց ֆիլմի համար, ուստի պատմվածքի հեղինակը նույնպես մասնակցել է ֆիլմի աշխատանքներին։ Շատ առումներով ֆիլմը փոխառում է ռեժիսոր Ստանիսլավ Ռոստոցկու համանուն բնօրինակի գաղափարները։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1942 թվական, Հայրենական մեծ պատերազմ։ Խորհրդային զորքերի թիկունքում տեղակայված է հակաօդային զորքերի ստորաբաժանում։ Հինգ նորակոչիկ աղջիկներ և ավագը մարտի են բռնվում գերմանական դիվերսիոն խմբի հետ։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» ֆիլմի մեծ հաջողությունը Չինաստանում պատճառ է հանդիսացել ռուս-չինական համատեղ նախագծի վրա աշխատելու համար, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած աղթանակի 60-ամյակին։
Չինաստանում ցուցադրվող տարբերակն ունի 19 սերիա, ռուս հանդիսատեսի համար նախատեսված տարբերակը՝ 12 (դրվագները, որոնք անհավանական կարող էին թվալ ռուս հանդիսատեսի համար, կրճատվել են)։ 1972 թվականի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» ֆիլմի վերանկարահանումը մեծապես օգտագործում է Ստանիսլավ Ռոստոցկու գեղարվեստական լուծումները։ Պատմության նյութը բավարար չէր տասնինը սերիայից բաղկացած ֆիլմի համար, և այն պետք է լրացվեր։ Սցենարի լրամշակմանը մասնակցել է վիպակի հեղինակը՝ գրող Բորիս Վասիլևը[1]։
Նկարահանումներին մասնակցել են Ամուրի դրամատիկական թատրոնի դերասանները։ Նկարահանումները տեղի են ունեցել Բլագովեշչենսկում, Հեյհե շրջանում և Մոսկվայում։ Ֆիլմը Չինաստանում էկրան է բարձրացել 2005 թվականին[2]։ 1972 թվականին Չինաստանում ֆիլմի ցուցադրության ժամանակ լոգարանում մերկ հերոսուհիների տեսարանը հանվել էր։ 2005 թվականի սերիալի նկարահանումների ժամանակ ռեժիսորը ցանկացել էր այդ տեսարանը մտցնել սյուժեի մեջ, սակայն այն պետք է այնպես փոխվեր, որ բավարարեր չինական կողմի պահանջներին։ Արդյունքում բաղնիքի տեսարանը առկա է, բայց մերկ հերոսուհիներին չեն ցուցադրում[3]։ 2005 թվականի մայիսին Չինաստանում հեռուստասերիալի ցուցադրության ժամանակ այն դիտել է ավելի քան 400 միլիոն մարդ[4]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Անդրեյ Սոկոլով | ավագ Ֆեդոտ Վասկով |
Տատյանա Օստապ | Ռիտա Օսյանինա |
Դարյա Չարուշա | Ժենյա Կոմելկովա |
Ելենա Մալցևա | Սոնյա Գուրվիչ |
Սնեժանա Գլադնևա | Լիզա Բրիչկինա |
Ալեքսանդրա Տերյաևա | Գալյա Չետվերտակ |
Լյուդմիլա Կոլեսնիկովա | սերժանտ Կիրյանովա |
Էպիզոդներում նկարահանվել են Բլագովեշչենսկի դրամատիկական թատրոնի դերասանները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Китай снял 19-серийный телесериал „А зори здесь тихие“» Жэньминь жибао 30/04/2005 Արխիվացված 2009-10-22 Wayback Machine ссылка проверена 26 января 2009
- ↑ Плюшки, Пушкин и кино Արխիվացված 2015-05-21 Wayback Machine (Ստուգված է 17 Մայիսի 2015)
- ↑ 这里的黎明静悄悄>女兵裸浴 央视破例亮绿灯 05月05日 Արխիվացված 2013-06-22 Wayback Machine (Ստուգված է 17 Մայիսի 2015)
- ↑ «В мае россиянам покажут китайскую версию телефильма „А зори здесь тихие“» 25 апреля 2006 г ссылка проверена 26 января 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- На «А зори здесь тихие» сделан китайский ремейк // Коммерсантъ (Хабаровск) №82 от 07.05.2005
|