Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են (հեռուստասերիալ, 2005)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են
Ժանրռազմական հեռուստասերիալ և պատմական հեռուստասերիալ
Երկիր Ռուսաստան
 Չինաստան
ՀիմքԻսկ արշալույսներն այստեղ խաղաղ են
Գլխավոր
դերերում
Դաշա Չարուշա
ՊրոդյուսերԱլեքսանդր Լյուբիմով
ՍցենարիստԲորիս Վասիլև
Նկարահանման վայրԲլագովեշչենսկ, Հեյհե և Մոսկվա
Սերիաների քանակ19 և 12
Էկրաններին է2005-ից
ԸնկերությունՉինաստանի կենտրոնական հեռուստատեսություն և VID?

«Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» (չին.՝ 这里的黎明静悄悄, Zhèlide límíng jìngqiāoqiāo, պալլ.՝ Չժելիդե լիմին ցզինցյաոցյա}}), 2005 թվականի չինական հեռուստասերիալ, որը նկարահանել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV) Բորիս Վասիլևի համանուն վիպակի հիման վրա։ Բորիս Վասիլևի բնօրինակ ստեղծագործության նյութը բավարար չի եղել 19 սերիանոց ֆիլմի համար, ուստի պատմվածքի հեղինակը նույնպես մասնակցել է ֆիլմի աշխատանքներին։ Շատ առումներով ֆիլմը փոխառում է ռեժիսոր Ստանիսլավ Ռոստոցկու համանուն բնօրինակի գաղափարները։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվական, Հայրենական մեծ պատերազմ։ Խորհրդային զորքերի թիկունքում տեղակայված է հակաօդային զորքերի ստորաբաժանում։ Հինգ նորակոչիկ աղջիկներ և ավագը մարտի են բռնվում գերմանական դիվերսիոն խմբի հետ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» ֆիլմի մեծ հաջողությունը Չինաստանում պատճառ է հանդիսացել ռուս-չինական համատեղ նախագծի վրա աշխատելու համար, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած աղթանակի 60-ամյակին։

Չինաստանում ցուցադրվող տարբերակն ունի 19 սերիա, ռուս հանդիսատեսի համար նախատեսված տարբերակը՝ 12 (դրվագները, որոնք անհավանական կարող էին թվալ ռուս հանդիսատեսի համար, կրճատվել են)։ 1972 թվականի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» ֆիլմի վերանկարահանումը մեծապես օգտագործում է Ստանիսլավ Ռոստոցկու գեղարվեստական լուծումները։ Պատմության նյութը բավարար չէր տասնինը սերիայից բաղկացած ֆիլմի համար, և այն պետք է լրացվեր։ Սցենարի լրամշակմանը մասնակցել է վիպակի հեղինակը՝ գրող Բորիս Վասիլևը[1]։

Նկարահանումներին մասնակցել են Ամուրի դրամատիկական թատրոնի դերասանները։ Նկարահանումները տեղի են ունեցել Բլագովեշչենսկում, Հեյհե շրջանում և Մոսկվայում։ Ֆիլմը Չինաստանում էկրան է բարձրացել 2005 թվականին[2]։ 1972 թվականին Չինաստանում ֆիլմի ցուցադրության ժամանակ լոգարանում մերկ հերոսուհիների տեսարանը հանվել էր։ 2005 թվականի սերիալի նկարահանումների ժամանակ ռեժիսորը ցանկացել էր այդ տեսարանը մտցնել սյուժեի մեջ, սակայն այն պետք է այնպես փոխվեր, որ բավարարեր չինական կողմի պահանջներին։ Արդյունքում բաղնիքի տեսարանը առկա է, բայց մերկ հերոսուհիներին չեն ցուցադրում[3]։ 2005 թվականի մայիսին Չինաստանում հեռուստասերիալի ցուցադրության ժամանակ այն դիտել է ավելի քան 400 միլիոն մարդ[4]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Անդրեյ Սոկոլով Ֆեդոտ Վասկով ավագ Ֆեդոտ Վասկով
Տատյանա Օստապ Ռիտա Օսյանինա Ռիտա Օսյանինա
Դարյա Չարուշա Ժենյա Կոմելկովա Ժենյա Կոմելկովա
Ելենա Մալցևա Սոնյա Գուրվիչ Սոնյա Գուրվիչ
Սնեժանա Գլադնևա Լիզա Բրիչկինա Լիզա Բրիչկինա
Ալեքսանդրա Տերյաևա Գալյա Չետվերտակ Գալյա Չետվերտակ
Լյուդմիլա Կոլեսնիկովա Կիրյանովա սերժանտ Կիրյանովա

Էպիզոդներում նկարահանվել են Բլագովեշչենսկի դրամատիկական թատրոնի դերասանները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Китай снял 19-серийный телесериал „А зори здесь тихие“» Жэньминь жибао 30/04/2005 Արխիվացված է Հոկտեմբեր 22, 2009 Wayback Machine-ի միջոցով: ссылка проверена 26 января 2009
  2. Плюшки, Пушкин и кино Արխիվացված է Մայիս 21, 2015 Wayback Machine-ի միջոցով: (Ստուգված է 17 Մայիսի 2015)
  3. 这里的黎明静悄悄>女兵裸浴 央视破例亮绿灯 05月05日 Արխիվացված է Հունիս 22, 2013 Wayback Machine-ի միջոցով: (Ստուգված է 17 Մայիսի 2015)
  4. «В мае россиянам покажут китайскую версию телефильма „А зори здесь тихие“» 25 апреля 2006 г ссылка проверена 26 января 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]