Իսկ առավոտյան նրանք արթնացան
Իսկ առավոտյան նրանք արթնացան ռուս.՝ А поутру они проснулись | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 2003 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Նիկոնենկո |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Նիկոնենկո և Վասիլի Շուկշին |
Դերակատարներ | Եվգենի Ստիչկին, Սերգեյ Գարմաշ, Սերգեյ Նիկոնենկո և Վլադիմիր Բոլշով |
Տևողություն | 90 րոպե |
«Իսկ առավոտյան նրանք արթնացան» (ռուս.՝ «А поутру они проснулись»), ռուսական կինոֆիլմ, որը նկարահանվել է 2003 թվականին Վասիլի Շուկշինի «Իսկ առավոտյան նրանք արթնացան» անավարտ պատմվածքի և նրա երեք պատմվածքների՝ «վիրավորանք» (ռուս.՝ «Обида»), «Ночью в бойлерной», «Привет Сивому!» հիման վրա։ Ալեքսանդր Ֆատյուշինի վերջին դերը կինոյում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի ութ հերոսներն առավոտյան արթնանում են սթափարանում։ Նրանցից յուրաքանչյուրը հիշում է, թե ինչպես է ինքը հայտնվել այնտեղ։ Ֆիլմը բաղկացած է նախորդ օրվա մասին հերոսների ութ պատմություններից։ Պատմությունները տարբեր են, քանի որ նրանք տարբեր տարիքի, մասնագիտությունների և սոցիալական շերտերի ներկայացուցիչներ են՝ տրակտորիստից մինչև պրոֆեսոր։ Համապատասխանաբար բազմազան են և՛ այնտեղ հայտնվելու պատճառները, և՛ ալկոհոլային խմիչքներ, որոնք օգտագործել են հերոսները։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ալեքսանդր Աբդուլով | Մռայլ |
Սերգեյ Գարմաշ | Ուրկա |
Իգոր Բոչկին | Լռակյաց (Սաշա) |
Սերգեյ Նիկոնենկա | սանտեխնիկ Մաքսիմիչ |
Վասիլի Միշչենկո | Սուխոնկի |
Եվգենի Ստիչկին | Ակնոցավոր (Միխայիլ Ալեքսանդրովիչ) |
Վլադիմիր Բոլշով | Նյարդային |
Իգոր Խրիստենկո | Տրակտորիստ |
Բորիս Շչերբակով | Նիկոլայ Սեմյոնովիչ Պիլիպենկո |
Էդուարդ Մարցևիչ | Պրոֆեսոր |
Օլգա Պոգոդինա | պրոֆեսորի կինը |
Յուրի Ստեպանով | Կոլյա |
Տատյանա Կրավչենկո | վաճառողուհի Կլավա |
Ալեքսանդր Ֆատյուշին | Ձևարար |
Եկատերինա Վորոնինա | Ձևարարի կինը |
Գեորգի Մարտիրոսյան | Սերժ |
Եկատերինա Կլիմովա | Քեթ |
Քսենյա Էնտելիս | Լռակյացի կինը |
Ալլա Մեշչերյակովա | մորաքույր Նյուրա |
Գրիգորի Պարել | Սոցիոլոգ |
Դմիտրի Պերսին | պրապորշչիկ |
Միխայիլ Լավչենկո | բաժնի վարիչ |
Գալինա Դյոմինա | Մանյա տատ |
Դաշա Ֆատինա | Մաշա |
[Վալերի Դոլժենկով | էպիզոդ |
Նկարահանման խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Սերգեյ Նիկոնենկո, Յուրի Բերդնիկով, ըստ Վասիլի Շուկշինի ստեղծագործությունների
- Ռեժիսոր՝ Սերգեյ Նիկոնենկո
- Օպերատոր՝ Ալեքսանդր Պուշկին
- Նկարիչ՝ Դենիս Ցիմբալ
- Պրոդյուսեր՝ Յուրի Բերդնիկով
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թվականի «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի (Վիբորգ) ժյուրիի դիպլոմ – Սերգեյ Նիկոնենկո[1]
- 2004 թվականին առաջադրվել է «Ոսկե արծիվ» մրցանակի երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար — Սերգեյ Գարմաշ[2]
- 2004 թվականին Գատչինայի «Գրականություն և կինո» կինոփառատոն – ժյուրիի հատուկ մրցանակ «Ռուսական հոգու գաղտնիքների իմաստավորման գործում շուկշինյան թեմային հավատարմության համար» – Սերգեյ Նիկոնենկո[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «11-й кинофестиваль «Окно в Европу»». Արխիվացված է օրիգինալից 2018-02-27-ին. Վերցված է 2021-01-19-ին.
- ↑ Кинопремия «Золотой Орёл-2004»
- ↑ Десятый кинофестиваль «Литература и кино» (2004 год)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «А поутру они проснулись» на сайте «Энциклопедия отечественного кино»
|