Jump to content

Իսալկո (հրաբուխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսալկո
Տեսակհրաբուխ
ՄայրցամաքԿենտրոնական Ամերիկա և Ամերիկա
Երկիր Սալվադոր
ՎարչատարածքSonsonate Department?
ԲԾՄ1952 մետր
ԼեռնաշղթաԿորդիլյերա Ապանեկա
Հրաբխային կայանQ29021604?
Քարտեզ
Քարտեզ

Իսալկո (իսպ.՝ Izalco), հրաբխային լեռ Սալվադորում։

Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1885 մետր։ Գտնվում է Անապեկա լեռնաշղթայի արևմուտքում, կենտրոնական Կորդիլերներ լեռան մոտ, Սանտա-Աննա լեռից հարավ, որն ակտիվ հրաբխային լեռ է և Իսալկոյի հետ մեկտեղ կազմում են միասնական համակարգ[1]։

Իսալկոն ամենաերիտասարդ հրաբուխներից մեկն է Կենտրոնական Ամերիկայում և համարվում է ամենաակտիվ հրաբուխներից մեկը Երկիր մոլորակի վրա։ Ամենաառաջին ժայթքումը տեղի է ունեցել 1770 թվականին, որից հետո իր ձևը փոխել է։ Այդ օրվանից հաստատուն ակտիվություն է նկատվել մինչև 1958 թվականը, բայց ոչ ուժեղ ժայթքումներով[2]։ Մի անգամ 1966 թվականին ժայթքումը ոչնչացրել է Մատասո գյուղը՝ դառնալով 56 հոգու մահվան պատճառ։ Դրանից հետո ակտիվությունն ընկավ, բայց երբ ժայթքում էր, լավայի բարձրությունը հասնում էր ամենաբարձրը 300 մ-ի։ Իր ակտիվության համար հրաբուխն անվանվել է Խաղաղ օվկիանոսյան փարոս կամ Կենտրոնական Ամերիկայի փարոս[3]։

Հողերը հրաբխի պատճառով պտղաբեր են և չնայած վտանգին՝ այն օգտագործվում է սուրճի ծառեր, կակաո և շաքարեղեգ աճեցնելու համար[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Global Volcanism Program. Izalco». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
  2. Mooser, F.; Meyer-Abich, H. and McBirney, A. R. (1958). Catalogue of the Active Volcanoes of the World, VI. International Volcanological Association, Naples. p. 146.
  3. Rose, W. I. Jr.; Stoiber, R. E. (1969). The 1966 eruption of Izalco volcano, El Salvador. J. Geophys. Res., 74. pp. 3119-3130.
  4. Sheets P. D. (2004). Apocalypse then: social science approaches to volcanism, people, and cultures in the Zapotitan Valley, El Salvador. Rose W. I., Bommer J. J., Lopez D. L., Carr M. J., Major J. J. (eds), Natural Hazards in El Salvador. Bolder, Colorado, Geological Society of America Special Paper 375. pp. 109—120.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսալկո (հրաբուխ)» հոդվածին։