Իպոլիտ Դավիդովսկու հուշարձան
Իպոլիտ Դավիդովսկու հուշարձան | |
---|---|
Իպոլիտ Դավիդովսկու հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Գրիգորի Զախարով |
Ստեղծում | 1974 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Տագանսկի շրջան |
Շինության ձև | Կիսանդրի |
Նյութ | բրոնզ և գրանիտ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Cultural heritage monuments in Central Administrative Okrug Վիքիպահեստում |
Իպոլիտ Դավիդովսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Ипполиту Давыдовскому), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային պաթոլոգոանատոմ, երկրում պաթոլոգոանատոմիական ծառայության կազմակերպիչներից մեկին, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Լենինյան մրցանակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս Իպոլիտ Վասիլևիչ Դավիդովսկուն։ Տեղադրված է թիվ 23 քաղաքային կլինիկական հիվանդանոցի մոտ, որտեղ ակադեմիկոսն աշխատել է 55 տարի։ Բացումը տեղի է ունեցել 1974 թվականի հոկտեմբերին։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Աշոտ Սերգեյի Ալլահվերդյանցը և ճարտարապետ Գրիգորի Ալեքսեևիչ Զախարովը[1][2][3]։ 2007 թվականին հուշարձանին շնորհվել է մշակութային ժառանգության բացահայտված օբյեկտի կարգավիճակ (Մոսկվայի կառավարության 2007 թվականի հունվարի 23-ի թիվ 39-ПП որոշում, գրանցման համար՝ 7734291000)[4][5]։
Հասցեն՝ ք. Մոսկվա, Յաուզսկայա փողոց, 11։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկի բրոնզե կիսանդրին նրան պատկերում է բժշկական խալաթով՝ կրծքին Սոցիալիստական աշխատանքի հերոսի աստղով։ Քանդակը տեղադրված է գրանիտե գլանաձև պատվանդանի վրա, որին փակցված է բրոնզե տախտակ հետևյալ մակագրությամբ. «Խորհրդային մեծանուն պաթոլոգոանատոմ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Դավիդովսկի Իպոլիտ Վասիլևիչ 1887-1968»[1][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Кожевников, 1983
- ↑ Белявский, 1980, էջ 92
- ↑ Вострышев, 2009, էջ 125
- ↑ «О государственной регистрации прав на недвижимые объекты монументального искусства, отнесенные к объектам культурного наследия». АО «Кодекс». 2007 թ․ հունվարի 23. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Постановление Правительства Москвы № 533-ПП, 2011, էջ 12—33
- ↑ Шокарев, Вострышев, 2018, էջ 220
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Белявский М. Т. Их имена увековечений в Москве: Ученые и питомцы Московского университета. — М.: Издательство Московского университета, 1980. — 121 с.
- Вострышев М. И. Москва: все культурные и исторические памятники. — М.: Алгоритм, Эксмо, 2009. — 512 с. — ISBN 978-5-699-31434-8
- Кожевников Р. Скульптурные памятники Москвы. — М.: Московский рабочий, 1983. — 318 с.
- Шокарев С., Вострышев М. Вся Москва от А до Я. — 2018. — ISBN 5041013799, 9785041013790
- Постановление Правительства Москвы от 15 ноября 2011 года № 533-ПП «Об упорядочении деятельности по содержанию произведений монументального искусства» // Вестник Мэра и Правительства Москвы : журнал. — 2011. — № 65. — С. 72.(չաշխատող հղում)