Իպոլիտ Դավիդովսկու հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Իպոլիտ Դավիդովսկու հուշարձան
Бюст во дворе больницы.jpg
Իպոլիտ Դավիդովսկու հուշարձանը
Իպոլիտ Դավիդովսկու հուշարձանը գտնվում է Ռուսաստանում
Իպոլիտ Դավիդովսկու հուշարձան
Կոորդինատներ 55°44′48″ հս․ լ. 37°38′54″ ավ. ե. / 55.74667° հս․. լ. 37.64833° ավ. ե. / 55.74667; 37.64833Կոորդինատներ: 55°44′48″ հս․ լ. 37°38′54″ ավ. ե. / 55.74667° հս․. լ. 37.64833° ավ. ե. / 55.74667; 37.64833
Գտնվում է Ռուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է 1974
Շինության ձևը Կիսանդրի
Կառուցել է Աշոտ Ալլահվերդյանց
Ներկա վիճակը Կանգուն

Իպոլիտ Դավիդովսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Ипполиту Давыдовскому), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է խորհրդային պաթոլոգոանատոմ, երկրում պաթոլոգոանատոմիական ծառայության կազմակերպիչներից մեկին, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Լենինյան մրցանակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս Իպոլիտ Վասիլևիչ Դավիդովսկուն։ Տեղադրված է թիվ 23 քաղաքային կլինիկական հիվանդանոցի մոտ, որտեղ ակադեմիկոսն աշխատել է 55 տարի։ Բացումը տեղի է ունեցել 1974 թվականի հոկտեմբերին։ Նախագծի հեղինակներն են քանդակագործ Աշոտ Սերգեյի Ալլահվերդյանցը և ճարտարապետ Գրիգորի Ալեքսեևիչ Զախարովը[1][2][3]։ 2007 թվականին հուշարձանին շնորհվել է մշակութային ժառանգության բացահայտված օբյեկտի կարգավիճակ (Մոսկվայի կառավարության 2007 թվականի հունվարի 23-ի թիվ 39-ПП որոշում, գրանցման համար՝ 7734291000)[4][5]։

Հասցեն՝ ք. Մոսկվա, Յաուզսկայա փողոց, 11։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկի բրոնզե կիսանդրին նրան պատկերում է բժշկական խալաթով՝ կրծքին Սոցիալիստական աշխատանքի հերոսի աստղով։ Քանդակը տեղադրված է գրանիտե գլանաձև պատվանդանի վրա, որին փակցված է բրոնզե տախտակ հետևյալ մակագրությամբ. «Խորհրդային մեծանուն պաթոլոգոանատոմ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Դավիդովսկի Իպոլիտ Վասիլևիչ 1887-1968»[1][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]